«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606


"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բազմապրոֆիլային բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց, որը կառուցվել է 1977 թ-ին և որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը: "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնը, համաձայն միջազգային ստանդարտների, համարվում է 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն, որի արդյունքում էլ իրենց զարգացումն են ստացել որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքները և ստեղծվել նորերը: 

 

Բժշկական կենտրոնի մի շարք բաժանմունքներ, ինչպիսիք են` շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքները,  արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման "Մագնետ" աստիճանի:

 

2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը :

 
Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնը ունի 20 բաժանմունք, 775 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով:

 

2008թ-ից սկսած բուժմիավորման պոլիկլինիկայի մասնաշենքի բազայի վրա գործում է նաև "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ի Պետական բժշկական քոլեջը հետևյալ մասնագիտություններով`

"Քույրական գործ"

"մանկաբարձական գործ"

"դեղագործություն"

"բժշկական կոսմետոլոգիա":


 

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ