Պոլիկլինիկա
Մեծահասակների պոլիկլինիկա
"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մեծահասակների պոլիկլինիկան սպասարկում է Նոր-Նորքի 6 զանգվածները, Ջրվեժի բանավանը, ինչպես նաև Երևանի տարբեր տարածքներից մեր պոլիկլինիկան ընտրած 18 տարեկանից բարձր անձինք - 83748 ազգաբնակչությամբ: Պոլիկլինիկայում աշխատում են փորձառու, վաստակաշատ, հոգատար բժիշկներ և բուժքույրեր, գիտության թեկնածուներ:
Ազգաբնակչության բուժ-սպասարկումը իրականացվում է վերանորոգված, ջեռուցվող, հարմարավետ աշխատասենյակներում` 4 թերապևտիկ (34 տեղամասային թերապևտներով), վիրաբուժական, նյարդաբանական, սրտաբանական, մաշկավեներական, ռևմատոլոգիական, էնդոկրին, քիթ-կոկորդ-ականջի, ուռուցքաբանական, ակնաբուժական, գինեկոլոգիական, թոքային հիվանդությունների հայտնաբերման և ինֆեկցիոն ծառայությունների կողմից:
Պոլիկլինիկան ունի նաև ստոմատոլոգիական բաժանմունք` հագեցված նորագույն տեխնիկայով :
Ազգաբնակչությունը օգտվում է պոլիկլինիկայում գործող օժանդակ ախտորոշիչ` էլեկտրասրտագրության, ռենտգեն, ֆլյուրոգրաֆիկ, գերձայնային, ֆիզիոթերապևտիկ և կլինիկո-դիագնոստիկ լաբորատորիայի ծառայություններից:
Անհրաժեշտության դեպքում լաբորատոր-գործիքային հետազոտություններ և նեղ մասնագիտական խորհրդատվություններ կատարվում է "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ում:
Պոլիկլինիկայում առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալական խմբերում ընդգրկված և շաքարային դիաբետով հիվանդներին, որոնք հումանիտար դեղատնից ամեն ամիս ստանում են անվճար դեղորայք: Տարվա ընթացքում պոլիկլինիկա հաճախում է միջին թվով 199785 մարդ:
Մանկական պոլիկլինիկա
"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի, ինչպես նաև Երևանի մարզի տարբեր տարածքներից մեր պոլիկլինիկան ընտրած 0-18 տարեկան երեխաներին:
Համայնքի 16 դպրոցների և 17 մսուր-մանկապարտեզների սաներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և մեթոդական տեղեկատվություն` բուժքույրերին :
Պոլիկլինիկան գտնվում է Գյուրջյան 8 հասցեյում, լուսավոր, ջեռուցվող, վերանորոգված, հարմարավետ աշխատասենյակներով շենքում և հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ապարատուրայով, բժշկական գործիքներով: Աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկաբույժներ, նեղ մասնագետներ, օժանդակ ծառայությունների մասնագետներ: Կատարվում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր - գործիքային հետազոտություններ: Օգտվում ենք նաև բուրգի նեղ մասնագիտական խորհրդատվությունից, լաբորատոր-գործիքային հետազոտություններից:
Պոլիկլինիկայում բուժ. անձնակազմի հիմնական նպատակն է պահպանել մատաղ սենդի առողջությունը, ժամանակին հայտնաբերել և բուժել բոլոր տեսակի շեղումները և հիվանդությունները` անհրաժեշտության դեպքում ուղեգրելով մասնագիտացված կլինիկաներ:
Այդ նպատակով մանկաբույժներն աշխատում են ժամանակին ըստ ազգային օրացույցի կատարել պատվաստումներ, պրոֆ. հետազոտություններ ըստ ՀՀ Առողջապահության Նախարարության չափորոշիչի:
Ուշադրության կենտրոնում են դեռահասային տարիքի աղջիկները և պատանիները, հատկապես նախազորակոչային տարիքի պատանիները, որոնք պարտադիր կարգով 14-15տ. հետազոտվում են, հնարավորության սահմաններում բուժվում մինչև զինակոչային տարիք առողջացնելու նպատակով:
Առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալական խմբերում ընդգրկված երեխաներին, տրվում է անվճար դեղորայք: