«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Պետ. բժշկական քոլեջ




   <<ՍԳԼ>> ԲԿ-ի                                     
գլխավոր էպիդեմիոլոգ,                        
պետական բժշկական քոլեջի               
տնօրեն՝ Հ. Ս. Նազարյան


Lia Ayvazyan













   <<ՍԳԼ>> ԲԿ-ի 
պետական բժշկական քոլեջի
փոխտնօրեն՝ Լ. Այվազյան

<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 2008 թվականին <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի բազայի վրա, որի հիմնադիր տնօրենն է պրոֆեսոր Ա. Մ. Մինասյանը:
Քոլեջը ունի <<Քույրական գործ>>, <<Մանկաբարձական գործ>>, <<Դեղագործություն>>, <<Բուժական կոսմետոլոգիա>> բաժինները, որտեղ կարող են սովորել ինչպես 9-ամյա (հիմնական ընդհանուր կրթությամբ), այնպես էլ 12-ամյա միջնակարգ (լրիվ) կրթությամբ դպ

րոց ավարտածները: Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխանող ծրագրերով:
Ուսուցումը ա

ռկա է (ստացիոնար)՝ հայերեն լեզվով:
 <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջի շրջանավարտները, դիպլոմներ ստանալուց հետո, իրավունք ունեն անմիջապես անցնել աշխատանքի, ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհիմնարկներում:

Հիմնական ընդհանուր կրթությամբ  (9-ամյա) բազայի վրա կրթության տևողությունը՝

  • <<Քույրական գործ>>- 4 տարի
  • <<Մանկաբարձական գործ>>- 4 տարի
  • <<Դեղագործություն>>- 3 տարի
  • <<Բուժական կոսմետոլոգիա>>- 3 տարի

   Հիմնական ընդհանուր կրթությամբ  (9-ամյա) բազայի վրա քոլեջում՝ մինչև 19 տարին լրացած ուսանողի համար ուսումը ԱՆՎՃԱՐ  է: 19 տարեկան և բարձր ուսանողների համար հիմնական ընդհանուր կրթությամբ (9-ամյա) բազայի վրա գործում է վճարովի համակարգ:

   Վճարովի համակարգում սովորող ուսանողների տարեկան վարձը կազմում է՝

Առաջին տարին ՝ 180.000 ՀՀ դրամ.

Հաջորդ երեք տարիները՝ 200.000 ՀՀ դրամ.

   Սոցիալապես անապահով՝ մարզպետարանների, քաղաքապետարանների կամ գյուղապետարանների կողմից անապահովության մասին տեղեկանք ներկայացնող  և §Փարոս¦- համակարգում հաշվառված, ինչպես նաև ԲԿ-ի բուժաշխատողների երեխաների համար գործում է հետևյալ վարձավճարների չափը:

Առաջին տարին ՝ 150.000 ՀՀ դրամ.

Հաջորդ երեք տարիները՝ 170.000 ՀՀ դրամ:

 

12-ամյա միջնակարգ (լրիվ) կրթությամբ բազայի վրա կրթության տևողությունը՝

  • <<Քույրական գործ>>- 3 տարի
  • <<Մանկաբարձական գործ>>- 3 տարի
  • <<Դեղագործություն>>- 2 տարի
  • <<Բուժական կոսմետոլոգիա>>- 2 տարի

   12-ամյա միջնակարգ (լրիվ) կրթությամբ բազայի վրա քոլեջում գործում է միայն վճարովի համակարգ: 

Վարձավճարի չափը 200.000 ՀՀ դրամ.

   Սոցիալապես անապահով՝ մարզպետարանների, քաղաքապետարանների կամ գյուղապետարանների կողմից անապահովության մասին տեղեկանք ներկայացնող  և §Փարոս¦- համակարգում հաշվառված, ինչպես նաև ԲԿ-ի բուժաշխատողների երեխաների համար գործում է հետևյալ վարձավճարների չափը՝ 170.000 ՀՀ դրամ:

Ընդունելության կարգ

   Բժշկական քոլեջ կարող են դիմել միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հիմնական ընդհանուր կրթությամբ, միջին ու բարձրագույն մասնագիտություն ունեցող անձինք: Ընդունելությունն իրականացվում է "Կենսաբանություն" առարկայից  բանավոր քննության հիման վրա:

   Ընդունելությունը կատարվում է ավարտական փաստաթղթի գնահատականների, տվյալ մասնագիտության համար մրցույթային համարվող առարկաների գնահատականների և ընդունելության քննությունից ստացած գնահատականի միջին թվաբանականի հիման վրա: 

 


Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է  

  1. Դիմում
  2. Կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  3. 4 լուսանկար (3x4 սմ չափսի)
  4. Տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N86/ու)
  5. Տեղեկանք բնակատեղից
  6. Անձը հաստատող փաստաթուղթ ¥անձնագիր և սոցքարտ, ID-ի քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան դիմորդի համար կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության անձնագիր, կացության վկայական, փախստականի վկայական¤ բնօրինակ և պատճենահանված տարբերակներով:
  7. 7.       Անչափահաս ուսանողների գործերը ընդունելիս` ծնողի  ներկայությունը պարտադիր է, ինչպես նաև ծնողների անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ ID-ի քարտ՝ բնօրինակ ու պատճենները:  
  8. Կցագրման վկայական ¥զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարեկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարեկետում ունեցողներին՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում¤,
  9. Ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ: Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են քոլեջում՝ 2017թ. հունիսի  26¬ից մինչև օգոստոսի  19-ը յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-16.00:

Հասցեն` ք. Երևան 0056, Նոր - Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան 8, <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի 5-րդ հարկ: 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:

  • տնօրեն՝ Նազարյան Հռիփսիմե  - բժշկական քոլեջ, 5-րդ հարկ, հեռախոս 67-36-02  
  • պատասխանատու քարտուղար` Այվազյան Լիանա  

Բժշկական քոլեջ ընդունված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր 

  • մինչև 18 տարեկան դիմորդի պայմանագիրը կնքվում է ծնողների հետ
18¬ից բարձր՝ դիմորդի հետ:






<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի տնօրենը հանդիպում ունեցավ(հանդիպեց) համալսարանների ռեկտորների հետ

   Հուլիսի 11-ին <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում նույն կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արա Մինասյանի, ՀՀ ԱՆ <<Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>>-ի ռեկտոր Ալեքսանդր Բազարչյանի, <<Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան>> ՍՊԸ ռեկտոր Լարիսա Համբարձումյանի, Երևանի Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր Մուշեղ Աստաբացյանի և Ավանդական բժշկության համալսարանի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանի միջև:

   Քննարկման թեման ոչ պետական ԲՈՒՀ-երի հետ համագործակցություններ, ըստ որի ուսանողները հնարավորություն կունենան կլինիկական օրդինատուրան շարունակեն: Հիմք ընդունելով <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ, 10-րդ, 13-րդ ու 25-րդ հոդվածները, <<Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական 

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ