«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Կարծիքներ

Ժորա Կիրակոսյան  31.01.2014 17:16
Հարգելի պարոն Մինասյան
2014 թ- հունվարի 4-ին Ձեր ղեկավարած բժշկական կենտրոնում ինձ նորից կյանք նվիրեցին:
Այդ կապակցությամբ խորին շնորհակալություն եմ հայտնում վերակենդանեցման բաժանմունքի ողջ բժշկական անձնակազմին,  մասնավորապես բժիշկ Արթուրին  ինչպես նաև թոքային բաժանմունքի թոքային բաժանմունքի ինտենսիվ թերապիայի բլոկի բժիշկ Կարինե Վլադիմիրովնային, Տիգրանուհի Ղազարովնային, Սոնոգրաֆիայի բժիշկ  Սիմոնյանին, բժիշկ -ռենտգենոլոգ Լուսիային:

 
ՄԱՐԳԱՐԻՏԱ  29.04.2013 15:59
Հարգարժան Պրոֆեսոր`Ռ. Բորոյան, խորհին շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ`
մեր ընտանիքի անունից. Հայրիկիս`Հովհաննես Պետրոսյանին`(52տ), առավելագույնս
ուշադրություն ցուցաբերելու և <<մեզապարկի հեռացում>> վիրահատական
միջամտությամբ կյանքին  երկար ընթացք տալու համար:
Խորհին շնորհակալություն ենք հայտնում նաև ողջ բժշկական անձնակազմին` 
հանձինս Կարեն Աշոտիչի`հայրիկիս նկատմամբ առավելագույս ուշադրություն
ցուցաբերելու համար:
Ցանկանում ենք Ձեզ առողջություն, Ձեր փրկարար ձեռքերին` ուժ ու կորով, և 
բազմաթիվ հաջողություններ`թե անձնական կյանքում, թե աշխատանքային բնագավառում:
Աստված պահապան Ձեր ընտանքին:

Հարգանքով` մշակութային լրագրող, ՀՊՄՀ 3-րդ կուրսի ուսանողուհի
Պետրոսյան Մարգարիտա

 
Armenuhi Araqelyan  27.04.2013 12:47

Շնորհակալությունս բժիշկներին

  Երախտիքիս խոսքն եմ ուզում հայտնել ինձ բուժող և վիրահատող բժիշկների

հասցեին, իրենց մարդկային բարձր արժեքների, մասնագիտական արհեստավարժ վարպետության և Հիպոկրատին տված երդումին հավատարիմ լինելու համար: 

   20 տարուց ավելի տարբեր հիվանդանոցներում շատ մասնագետներ ինձ հետազոտելով հրաժարվում էին վիրահատել: 2013 թ-ի մարտ ամսին առողջական ծանր վիճակում կյանքս ու առողջությունս փրկելու վերջին հույսով դիմեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատան վարիչ Արեն Սարգսի Գյոզալյանին: 

   Շնորհակալությւնս իրեն և իր ղեկավարած անձնակազմին, հոգատար, ուշադիր և մասնագիտական վարպետության համար: Պետպատվերի շրջանակներում ինձ հետազոտելուց հետո պատրաստեցին վիրահատության և Արեն Գյոզալյանի գլխավորութըամբ Սուրեն Մարգարյանի և ուրիշ բժիշկների մասնակցությամբ ինձ վիրահատեցին: Ամեն ինչ անցավ շատ հաջող: Նրանք փրկեցին ոչ միայն ինձ, այլ նաև իմ ընտանիքի անդամներին: Լավ բժիշկը բուժում է նաև իր խոսքով և հոգատարությամբ, իսկ որ նրանք շատ ու շատ լավ բժիշկներ են և լավ մարդիկ, համոզվեցի անձամբ: 

   Ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, չդողացող ձեռքեր, պայծառ միտք և երկար տարիների կյանք:
Օրհնելով նրանց, ես հպարտ եմ, որ կան հայ լավ բժիշկներ, որոնք օրն ի բուն
անշահախնդիր օգնում են հիվանդներին:

 

Լուսինե Բադալյան  13.04.2013 11:24

Խորին շնորհակալություն եմ հայտնում "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ծննդատան բաժնի վարիչ Արեն Սարգիսի Գյոզալյանին` մարդկային բարձր արժանիքների համար:

 Ձեր նման բժիշկները հիվանդներին ոչ միայն բուժում են այլ նաև հոգեպես աջակցում են նրանց:Շնորհակալություն ձեր ցուցաբերած հոգատարության համար:
Աստված թող օրհնի Ձեզ և ձեր ընտանիքը:

 

 
Պահպանիչ կոդ

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ