«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Միջազգային համագործակցություն


ԱՌԴԱ Բարեգործական Հիմնադրամի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի
համագործակցության հերթական ծրագիր


  
ԱՌԴԱ Բարեգործական Հիմնադրամը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի հետ համագործակցությամբ, 2017 հունվարի 23-ից սկսել է իրականացնել հերթական բարեգործական
 պլաստիկ վիրահատությունները, որոնք կատարվում են <ՍՄՍ>, Վելլորի Պլաստիկ և Վերակառուցողական բաժանմունքի բազմամյա փորձ ունեցող վիրաբույժ` Էլվինո Բարրետոյի կողմից (CMC -Christian Medical Center): 
Բժ. Էլվինո Բարրետոն բարձր որակավորում ունեցող վիրաբույժ է` Պլաստիկ և Վերակառուցողական վիրաբուժության բնագավառում: Աշխատում է Հնդկաստանի առաջնային բժշկական հաստատություններից մեկում`ՍՄՍ (Քրիստոնեական Բժշկական համալսարանական հիվանդանոց), Վելլոր: 
 Վիրահատությունների ծրագրում ընդգրկված են 1 տարեկանից բարձր մինչև 19 տարեկան հետևյալ խնդիրներով երեխաները` 
Քիմքի, շրթունքի փեղեքումներ (նապաստակի շրթունք, գայլի երախ, կրկնվող դեպքեր, խուղակներ և այլն), 
• Վերջույթների արատներ` սինդակտիլիա (սերտաճած մատեր),պոլիդակտիլիա (բազմամատություն), 
• Որոշ տեսակի և մեծության հեմանգիոմաներ, տերատոմներ, որոնք գտնվում են մարմնի այնպիսի հատվածներում, որ առաջացնում են նորմալ գործառույթի խանգարում
• Հետվնասվածքային, հետայրվածքային կոնտրակտուրաներ, 
• Որոշ տեսակի դիմածնոտային արատներ, ձևափոխություններ:
  
  







2011 թվականի մայիսի 20-27-ը "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ում հայտնի ամերիկյան "Պլաստիկոս հիմնադրամ" շահույթ չհետապնդող կամավորական կազմակերպության (http://www.plasticosfoundation.org) բժշկական խումբը "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ի վիրաբույժների հետ միասին Սթիվ և Ստեն Լազարյանների նախաձեռնությամբ` "ԱՌԴԱ" Հայկական օգնության զարգացման ծրագրի հետ համատեղ 10 ամսական հասակից մինչև 20 տարեկան երեխաների պլաստիկ վիրահատություններ են կատարել: Վիրահատված երեխաները Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Արցախից անապահով ընտանիքներից էին, որոնց մեջ կաին նաև երեխաներ և դեռահասներ տարբեր մանկատներից, ովքեր ունեին հետևյալ առատները՝

1. բնածին արատներ (փեղեկված շրթունք, փեղեկված քիմք, դիմածնոտային այլ ձևախախտումներ)
2. բնածին ուռուցքներ (հեմանգիոմա, տերատոմա)
3. ձեռքի կամ ոտնաթաթի ձևախախտումներ, մատների դեֆեկտներ՝ սերտաճած մատներ (սինդակտիլիա), ավելնորդ մատներ (պոլիդակտիլիա), այլ անկանոնություններ
4. տարբեր վնասվածքներից (մեխանիկական, ջերմային, այլ) առաջացած սպիներ, կոնտրակտուրաներ և ձևախախտումներ
5. խուղակներ (ֆիստոիլաներ)

Այս բարեգործական ակցիայի արդյունքում "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ-ում վիրահատվեց 34 երեխա, որոնց վրա կատարվել 60 վիրահատություն: Պլաստիկոս հիմնադրամը իր բարեգործական ակցիաների շնորհիվ արդեն տարիներ շարունակ ընդլայնում են աշխարհի տարբեր ծայրամասերի երեխաների ֆունկցիոնալ կարողությունները և էականորեն փոխում նրանց կյանքի որակը:
2012 թվականին Պլաստիկոս հիմնադրամի բժշկական խումբը Սթիվ և Ստեն Լազարյանների նախաձեռնությամբ` "ԱՌԴԱ" Հայկական օգնության զարգացման ծրագրի հետ համատեղ կշարունակի համագործակցությունը ,Սուրբ Գրիգոր Լուսավորիչե ԲԿ-ում:















Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ