«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Ծննդատուն


Ծննդատան վարիչ`
Ա.Ս. Գյոզալյան

Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ`
Հ.Գ. Սարիբեկյան
 

Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը, իսկ 01.04.2004թ-ից` "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Ծննդատունն ունի 6 հարկ և 6 բաժանմունք, որոնք են`
1. կանանց կոնսուլտացիա
2. հղիների պաթոլոգիայի բաժանմունք
3. մանկաբարձական բաժին
4. նորածնային բաժանմունք
5. գինեկոլոգիայի բաժանմունք
6. անեսթեզիոլոգիայի և դոնորական արյան բաժանմունք

Ինչպես նաև`

  • արհեստական բեղմնավորման ծառայություն
  • լաբորատորիա
  • դեղատուն

<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ի ծննդատան կանանց կոնսուլտացիայի ծառայություններից օգտվում է յուրաքանչյուր կին` համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից բացարձակ անվճար, լինի դա պրոֆիլակտիկ հետազոտություն, բուժում , թե հղիություն: 

<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ի  ծննդատունը հագեցած է ժամանակակից նորագույն դիագնոստիկ միջոցներով և լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև բարձրակարգ մասնագետներով:

Ծննդատունը գտնվում է <Սուրբ Գրիգոր Լուսավորիչ> ԲԿ-ի կազմի մեջ, ուստի մենք երբեք հղիներին չենք ուղեգրում այլ հաստատություններ` նեղ մասնագիտական խորհրդատվության և լաբորատոր հետազոտությունների:

Անհրաժեշտության դեպքում հղիները ստացիոնար բուժում են ստանում բարձր ռիսկի հղիների բաժանմունքում, որը նույնպես հագեցած է լավագույն մասնագետներով և սարքավորումներով:

Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է ինչպես ֆիզիոլոգիական (առողջ և հասուն նորածինների համար), այնպես էլ ռեզնիմացիոն բաժանմունք (անհաս և հիվանդ նորածինների համար), որը հագեցած է ժամանակակից բարձրակարգ սարքավորումներով և հմուտ մասնագետներով անհաս, այդ թվում մինչև 1000 գր. Քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպոլու համար:
   

Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդաների ինչպես կոնսերվատիվ (դեղորայքային) բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ:

Ծննդատանաը գործում է արհեստական բեղմնավորման ծառայություն, որտեղ առաջատար մասնագետների օգնությամբ կատարվում է անպտուղ զույգերի լրիվ ծավալով հետազոտությունների բուժում, անհրաժեշտության դեպքում նաև ահրեստական բեղմնավորում (ինսեմինացիա):

Ծննդատունն ունի իր առանձին կաթսայատունը, որը ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային ռեժիմ ինչպես ծննդկաների, այնպես էլ նորածինների համար:  Բժշկական կենտրոնն ունի նաև իր սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է նաև ծննդատունը:

Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 1 կամ 2 մահճակալի համար և ունեն իրենց սանհանգույցը` մշտապես սառը և տաք ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար: Կան նաև վճարովի երկսենյականոց սենյակներ:
   

 

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի ծննդատունը 2012թվականի մայիսի 1-ից իր հղիներին, ծննդաբերներին և հիվանդներին տրամադրում է բժիշկ-դիետոլոգի կողմից մշակված անվճար 3-անգամյա դիետիկ սնունդ ներքոհիշյալ սոցիալական խմբերին.

 

  • Հեռավոր սահմանակից շրջանների բնակիչներ
  • Բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) ընտանիքների անդամներ
  • Փարոս ծրագրում ընդգրկված ընտանիքների անդամներ` անկախ բալերից
  • Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան պատերազմի մասնակիցների, Երկրապահ կամավորական միության ամդամների ընտանիքների կանայք
  • Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների ընտանիքների անմիջական անդամներ
  • Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Դատախազության համակարգի, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների  ընտանիքների անմիջական անդամներ
  • ՀՀ բուժաշխատողների (բուժքույրեր, կրտսեր բուժաշխատողներ, անապահով բժիշկներ) ընտանիքների անմիջական անդամներ
  • Անհատական կարգով անվճար սնունդ կարող է տրամադրվել, բացի վերընշված խմբերից, համապատասխան հանձնաժողովի (նախագահ` գլխավոր մանկաբարձուհի Ա.Թանանյան) որոշմամբ:

Ծննդատանը գործում է նաև ամենօրյա վճարվող 3-անգամյա սննդի ճաշացանկ:

Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի ծննդատուն հետևյալ հեռախոսահամարներով.

632510            - ծննդատան վարիչի ընդունարան

638815            - կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Հասմիկ Սարիբեկյան

091528978      - գլխավոր մանկաբարձուհի Ա. Թանանյան



 


 



Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ