«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Մեր մասին

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնը համարվում է Հայաստանի առաջատար բժշկական կենտրոններից մեկը: Բժշկական կենտրոնը կառուցվել է 1977 թ-ին, որի հիմնադիրն էր ակադեմիկոս Սուրեն Քրիստոֆորի Ավդալբեկյանը:
 
Հիվանդանոցի սկզբնական անվանումն է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց:

1991 թվականին հիվանդանոցը վերանվանվեց “Շտապ օգնություն” գիտաբժշկական կենտրոնի, որի կազմում ներառված էր նաև Երևան քաղաքի շտապ օգնության կայանի համակարգը: Միայն 1994 թ-ից շտապ օգնության կայանը ամբողջությամբ առանձնացվեց որպես առանձին հիմնարկություն: Սակայն պահպանվեցին “Շտապ օգնություն” ԳԲԿ-ի հետ ուսումնամեթոդական ծրագրերը և շտապ օգնության կայանի համակարգի մասնագետներից շատերը ևս ընդգրկվեցին  ԱՄՆ-ի առաջատար կենտրոնների հետ համատեղ անցկացված վերապատրաստման ծրագրերում:  Առաջին անգամ հանրապետությունում և ԱՊՀ-ում խոշոր բազմապրոֆիլային հիվանդանոցային պայմաններում, վիրաբուժական պրոֆիլի բազայի վրա համաձայն միջազգային ընդունված ստանդարտներին կազմակերպվեց 2-րդ աստիճանի վնասվածքների կենտրոն: Դրա հետ կապված իրենց զարգացումը ստացան որոշ վիրաբուժական պրոֆիլի բաժանմունքները և ստեղծվեցին նորերը:

ԳԲԿ-ն` որպես բազմապրոֆիլային կենտրոն, իր ակտիվ աշխատանքով աչքի ընկավ աղետալի երկրաշարժի ժամանակ, այնուհետև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ` ոչ միայն տեղում բուժօգնություն կազմակերպելով, այլ տարբեր մասնագետների կամավոր բուժօգնությամբ հանրապետության տարբեր ծայրամասային հիվանդանոցներում: Բժշկական կենտրոնը` պրոֆ. Արա Միքայելի Մինասյանի ղեկավարությամբ, 1992 թվականից աշխատանքային և ուսուցողական ծրագերի շրջանակներում սերտ կապ հաստատեց ԱՄՆ-ի Բոստոնի բժշկական կենտրոնի և Մասսաչուսեթսի բժշկական համալսարանի հետ: Վերը նշված կենտրոնների աջակցությամբ բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվեց առաջինը հանրապետությունում (նախկինում վերակենդանացման բաժանմունքի) բազայի վրա շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք, ինչը ամբողջովին վերափոխել և կատարելագործել է անհետաձգելի վիճակներում գտնվող վնասվածքներով հիվանդների հոսպիտալացումը և բուժական միջոցառումների կազմակերպման գործում եղած մոտեցումների սկզբունքները:

1992 թվականին ԱՄՆ-ի վերը նշված բժշկական կենտրոնների աջակցությամբ բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվեց Շտապ օգնության ուսուցողական տարածաշրջանային կենտրոն, որը 1994 թվականին դարձավ ԱԱԻ-ի շտապ օգնության ամբիոնը: Այդ կենտրոնների հետ համատեղ ամբիոնում մշակվեցին և իրագործվեցին ուսումնական մի շարք դասընթացներ շտապ օգնության միջհիվանդանոցային և հիվանդանոցային փուլի բժիշկների, բուժքույրերի, ինչպես նաև վարորդական անձնակազմի համար: 1997 թ-ին առաջինը տարածաշրջանում ԱՄՆ Օքրիջի Ռադիացիոն կենտրոնի մասնագետների հետ համատեղ մշակվեց և մինչ օրս իրականացվում է տարածաշրջանում մեծ կարևորություն ունեցող ռադիացիոն աղետներին նախապատրաստվելու և դիմագրավվելու և դրանց վնասները նվազեցնելուն ուղղված դասընթացները: Հիվանդանոցի և ամբիոնի բազայի վրա ստեղծվեց և մինչ այժմ գործում է բուժօգնության հեռուստակամուրջը` Հանրապետության մարզերի միջև կապ հաստատելու և անհրաժեշտ խորհրդատվություն իրականացնելու նպատակով:

 Բացի շտապ օգնության ամբիոնից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի բազայի վրա գործում են Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև նաև ԱԱԻ-ի ամբիոններ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է աշխատում 1615 բուժաշխատող, այդ թվում Հայաստանի անվանի բժիշկները՝ 1 ակադեմիկոս, մի շարք գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, Հանրապետության Առողջապահության նախարարության 3 և Երևանի քաղաքապետարանի 9 գլխավոր մասնագետներ, ինչպես նաև մեդալակիրներ (Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվ. շքանշաններով, իսկ հիվանդանոցի տնօրենը պարգևատրվել է Նանսենի, Մխիթար Հերացու և Անդրանիկ Օզանյանի անվան շքանշաններով, ինճպես նաև Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ կարգի շքանշանով և բազմաթիվ այլ շքանշաններով):

“Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ն աչքի է ընկնում նաև իր գիտական աշխատանքներով: ԲԿ-ում կազմակերպվում են ամենամյա գիտապրակտիկ գիտաժողովներ “Դեպք պրակտիկայից”,    որոնց նյութերը ամփոփվում են հավաքածուի տեսքով: Ժողովածուում տեղ են գտնում ոչ միայն մեր կենտրոնի բժիշկների աշխատանքները, այլ նաև գիտական նյութեր ամբողջ հանրապետությունից:

ԲԿ-ի աշխատակիցներից շատերը (բժիշկներ, բուժքույրեր) վերապատրաստվել և աշխատանքային փորձի փոխանակում են ձեռք բերել ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի և Բոստոնի բժշկական կենտրոններում: Բոստոնի համալսարանի արտագնա պրակտիկայի ծրագրի շնորհիվ, ԱՄՆ-ից տարբեր բժշկական համալսարանների ուսանողներ մեկ ամիս տևողությամբ այցելում են Հայաստան և ծանոթանում մեր երկրի առողջապահության համակարգին։ 2015 թվականի տվյալներով մեր բժշկական կենտրոն են այցելել մոտ 100 ուսանողներ, այդ թվում նաև ուսանողներ Կանադայից, Ավստրալիայից և Եվրոպական մի քանի երկրներից: Ծրագրի կարևորությունը նաև նրանում է, որ տարբեր երկրների հայ երիտասարդ բժիշկները հնարավորություն ունեն իրար հետ կապեր հաստատելու, որը նպաստում է բժշկության զարգացմանը Հայաստանում:

Բժշկական կենտրոնը դիտվում է ԱՀԿ-ի շրջանակներում արտակարգ իրավիճակներին և աղետներին արագ արձագանքելու հանրապետական նշանակության բազա և այդ շրջանակներում իրականացվում է հիվանդանոցի կառուցվածքային և ոչկառուցվածքային բաղադրիչների ամրացման, պահպանման աշխատանքներ` հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: 

Բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման, վիրաբուժական, պրոկտոլոգիայի և թերապիայի բաժանմունքներն արժանացել են Համաշխարհային առողջապահության համակարգի ընդունված՝ բժշկական հաստատությունների և բուժքույրական անձնակազմի միջազգային որակավորման Մագնետ աստիճանին։

2004 թվականից Հայաստանի առողջապահության համակարգում օպտիմիզացիայի շրջանակներում հիվանդանոցի կառուցվածքի մեջ ներգրավվեց թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը :

Այսօրվա դրությամբ բժշկական կենտրոնն ունի 20 բաժանմունք, 800 մահճակալ: Այն հագեցված է բոլոր ժամանակակից դիագնոստիկ սարքավորումներով, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիա, միջուկա-մագնիսա-ռեզոնանսային սարքավորում, ախտորոշման բոլոր անհրաժեշտ բուժ. սարքավորումներով և պարագաներով: 

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ինչպես նաև բուժկենտրոնի միջոցների հաշվին,  վերջին տարիների ընթացքում կապիտալ վերանորոգվեցին բուժմիավորման բոլոր մասնաշենքերն իրենց բաժանմունքներով և կառուցվեց կենտրոնացված կաթսայատուն: 2012թ.-ին ավարտվեցին թթվածնի կայանի կառուցման աշխատանքները, իսկ 2014 թվականին կառուցվեց նոր կաթսայատուն, որը կգործի ծննդատան համար: 

Վերջին տարիներին ակտիվորեն կազմակերպվում են բաց դռներ ինչպես հիվանդանոցում, այնպես էլ Հանրապետության բոլոր մարզերում, իսկ բուժման կարիք ունեցող հիվանդները հոսպիտալացվել են պետ.պատվերի շրջանակներում: 

2008թ-ից սկսած բուժմիավորման պոլիկլինիկայի մասնաշենքի բազայի վրա գործում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի Պետական բժշկական քոլեջը հետևյալ մասնագիտություններով` “Քույրական գործ”, “մանկաբարձական գործ”, “դեղագործություն” և “բժշկական կոսմետոլոգիա”:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ