«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Նորություններ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման
տևողությունը 3 տարի է: ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  •             դիմում
  •             կրթության մասին փաստաթուղթ
  •             4 լուսանկար (3x4 չափի)
  •             անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
  •             տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
  •             տեղեկանք բնակության վայրի մասին
  •             կցագրման  վկայական  /զին. կոմիսարիատից/
  •             արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
  •             տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
  •   

Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000

    Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:

    Լրացուցիչ տեղեկությունների  համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

           

 ՀԱՍՑԵՆ՝   ք. ԵրևանՆոր Նորքի  IIIզ. Գյուրջյան 10:    

  ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02,  010-67-36-03


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը՝ ՀՀ Կառավարության մրցանակաբաշխության մրցանակակիր 10.03.2015

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը՝ ՀՀ Կառավարության մրցանակաբաշխության մրցանակակիր Մարտի 10-ին` Երևանում, Արմենիա Մարիոթ հյուրանոցի "Արարատ" սրահում տեղի է ունեցել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման գծով փոխնախագահ Անդրեյ Լոցմանովը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։


Ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

2014 թվականին անցկացված մրցանակաբաշխության արդյունքում ՀՀ կառավարության 19 փետրվարի  2015 թվականի  N 143–Ա որոշմամբ սահմանվել են մրցանակների արժանացած կազմակերպությունները, դրանք են`

  • "Երևանի կոնյակի գործարան" ՓԲԸ
  • "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոն ՓԲԸ
  • "Գյումրի գարեջուր" ՍՊԸ
  • "Դիլիջան" հանքային ջրի գործարան ՍՊԸ
  • "Մեղրու ՃՇՇՁ" ՍՊԸ
  • "Դուստր Մարիաննա" ՍՊԸ


  

-   Խիստ կարևոր է մեր ազգաբնակչության համար ապահովել արտադրանքի և ծառայությունների մատուցման բարձր որակ սննդի, կրթության, շինարարության , և որ անչափ կարևոր է առողջապահության ոլորտում: Պետության լծակները, կարծում եմ, ժամանակի ընթացքում պետք է ավելի  հզորանան, որ հնարավոր լինի ապահովել այս բոլոր ոլորտներում որակային բարձր ցուցանիշ: Շնորհակալությունս եմ հայտնում այս մրցանակը մեզ շնորհելու համար: Սա իհարկե պարտավորեցնում է, որ մենք բոլորս աշխատենք էլ ավելի մեծ պատասխանատվությամբ, ջանասիրությամբ, հետևողականորեն զբաղվենք նաև զարգացման ծրագրերով,- ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը:
 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն՝ իր 38 տարիների պատմության ընթացքում, հասարակության շրջանում հայտնի է որպես Շտապ օգնության հիվանդանոց: Սկզբնական շրջանում այն նախատեսված էր 350 մահճակալի համար: Հետագայում՝ վերակազմակերպման արդյունքում, հիվանդանոցին միացան նաև ծննդատունը, պոլիկլինիկան:
 
- Ես այսօր ուրախ եմ հայտարարել, որ մեր բժշկական կենտրոնը Հայաստանում խոշորագույն բուժհիմնարկ է և ընդունում է տասնյակ հազարավոր հիվանդների (2011թ.-ին 26.000, 2012թ.-ին 33.000, 2014 թվականին՝ 47.000 հիվանդ): Ուրախալի է հատկապես այն փաստը, որ դիմելիության ցուցանշի աճը պայմանավորված է ոչ թե հիվանդացությունների թվի աճով այլ այն հանգամանքով, որ մարդիկ սկսել են ավելի շատ վստահել մեր բժշկական կենտրոնին և իրենց առողջությունը վստահել հենց մեզ: Այս դժվարին տնտեսական վիճակի պարագայում, երբ կար աշխատավարձերի վճարման խնդիր, խնդրում եմ ուշադրություն դարձնել, թե մեր կազմակերպությունն ինչ առաջընթաց է գրանցել: Մեզ մոտ նվազագույն աշխատավարձը կազմում է 105.000, միջինը՝ 170.000 դրամ, - ասում Արա Մինասյանը:
 
Հիշեցնենք նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ձեռքբերումներից է նաև բուժքույրական քոլեջի ստեղծումը: 
Այս մրցանակը մեզ ավելի է պարտավորեցնում հաջորդ տարիներին աշխատելու էլ ավելի որակով և անձնվիրաբար: 

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ