«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Նորություններ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման
տևողությունը 3 տարի է: ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  •             դիմում
  •             կրթության մասին փաստաթուղթ
  •             4 լուսանկար (3x4 չափի)
  •             անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
  •             տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
  •             տեղեկանք բնակության վայրի մասին
  •             կցագրման  վկայական  /զին. կոմիսարիատից/
  •             արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
  •             տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
  •   

Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000

    Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:

    Լրացուցիչ տեղեկությունների  համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

           

 ՀԱՍՑԵՆ՝   ք. ԵրևանՆոր Նորքի  IIIզ. Գյուրջյան 10:    

  ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02,  010-67-36-03


ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնն առաջարկում է Ձեր միայնակ հարազատներին լայնածավալ բժշկական սպասարկման և խնամքի ծրագիր 17.06.2015

ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնն առաջարկում է Ձեր միայնակ հարազատներին լայնածավալ բժշկական սպասարկման և խնամքի ծրագիր


,,Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ,,  բժշկական կենտրոնն առաջարկում է Ձեր միայնակ հարազատներին լայնածավալ բժշկական սպասարկման և խնամքի ծրագիր

1.Միայնակ ապրող անձանց խնամքի և բուժսպասարկման ծառայություններ

-Բուժքրոջ կողմից այցելություն խնամյալին՝ յուրաքանչյուր հինգերորդ օրը

-Տնային պայմաններում լաբորատոր-գործիքային հետազոտություններ/ԷՍԳ, սոնոգրաֆիա, արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն, արյամ մեջ գլյուկոզայի խտության որոշում/ ամիսը մեկ անգամ:
 

2.Քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց խնամքի և բուժսպասարկման ծառայություններ

-Բուժքրոջ կողմից այցելություն խնամյալին՝ շաբաթը երկու անգամ,

-Համապատասխան նեղ մասնագետի/բժշկի/ խորհրդատվություն,

-Տնային պայմաններում բուժական միջամտությունների կազմակերպում՝ ներարկումներ, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ և այլն,

-Տնային պայմաններում լաբորատոր-գործիքային հետազոտություններ/ԷՍԳ, սոնոգրաֆիա, արյան ընդհանուր քննություն, մեզի ընդհանուր քննություն, արյամ մեջ գլյուկոզայի խտության որոշում/ ամիսը մեկ անգամ,

-Անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման կազմակերպում:
 

3.Քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց կարող է տրամադրվել շուրջօրյա բժշկական ծառայություն տնային պայմաններում:
 

4.Խնամյալի առողջական վիճակից ելնելով՝ փոխադարձ համաձայնությամբ կարող է սահմանվել լաբորատոր-գործիքային հետազոտությունների և պրոցեդուրաների ավելի լայն տեսականի ինչպես նաև բուժման կազմակերպում  արտերկրում:
 

Մեր հասցեն. Ք. Երևան, Գյուրջյան փողոց 10, հեռ. 010 645790;  094 830002, 093 072710



Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ