«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Նորություններ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման
տևողությունը 3 տարի է: ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  •             դիմում
  •             կրթության մասին փաստաթուղթ
  •             4 լուսանկար (3x4 չափի)
  •             անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
  •             տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
  •             տեղեկանք բնակության վայրի մասին
  •             կցագրման  վկայական  /զին. կոմիսարիատից/
  •             արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
  •             տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
  •   

Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000

    Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:

    Լրացուցիչ տեղեկությունների  համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

           

 ՀԱՍՑԵՆ՝   ք. ԵրևանՆոր Նորքի  IIIզ. Գյուրջյան 10:    

  ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02,  010-67-36-03


<<Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում>> 12.07.2017

Միջազգային գիտաժողով կիրառական հետազոտությունների շուրջ կազմակերպված Club Sante՛ Russie-ի գործունեության շրջանակներում Երևանում հուլիսի 6-ից 7-ը ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ <<Առողջապահության ֆրանսիական օրեր Հայաստանում>> համաժողովը, որը կազմակերպել էին <<Business France>>-ը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Ֆրանսիայի դեսպանատունը:   Առողջապահության ոլորտի ֆրանսիական ընկերությունները հանդիպեցին հայաստանյան գործընկերների հետ: Թեման բժշկական սարքավորումներն էին, հիվանդանոցային պարագաների արտադրությունը, դեղագործությունը և վիրաբուժությունը: Չնայած նրան, որ միջոցառման ուղղվածությունը կոմերցիոն էր, պատճառ չհանդիսացավ, որպեսզի չկայանան նոր մասնագիտական ծանոթություններ ու չստեղծվեն հետագա համագործակցության եզրեր:   Համաժողովին ներկա էին Ֆրանսիայից ժամանած հյուրերը,  ՀՀ-ում դեղագործական ընկերությունների աշխատակիցները, առաջատար հիվանդանոցների ներկայացուցիչները, որոնց թվում նաև <<Սուրբ Գրիգոր Լուսաբորիչ>> բժշկական կենտրոնի դեղատան վարիչի տեղակալ Զարուհի Բախշյանը, ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Կարինե Մարկոսյանը:   Ըստ կանոնակարգի՝  սուրճի հյուրասիրությունից հետո ժամը 9:30-ին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տեղակալ Սերգեյ Խաչատրյանը իր խոսքում նշեց. <<Բարեկամ երկրի հետ համագործակցությունը եղել է արդյունավետ, համատեղ աշխատել են հայկական ու ֆրանսիական կազմակերպությունները, որը ավելի ենք ամրապնդում նման միջոցառումներով>>:   Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն էլ բացման խոսքում ասեց.-Ցանկությունը մեկն է՝ ստեղծել այնպիսի մի հնարավորություն, որը կընդլայնի հայ-ֆրանսիական կապը առողջապահության ոլորտում:   Որից հետո ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության ներկայացուցիչ  Արամ Վարդանյանը անրադարձավ դեղագործությանը, տեսանյութերի միջոցով տվեց դեղերի շրջանառության նկարագիրը, հույս հայտնեց, որ դեղագործությունը ավելի մեծ թափ է ստանալու էլեկտրոնային միջոցով ևս: Խոսեց ՀՀ տարածքի, բնակչության, դեղորայքի արտահանման ու ներկրման մասին, նշելով. <<Մեր դեղագործները ևս մտնում են իրական շուկա՝ ավելի լայն մասշտաբով հաճախորդներ ունենալու համար: Նաև այս ոլորտում ավելի կամրապնդենք կապը մեր գործընկերների՝ Արգենտինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ>>:   Ֆրանսիայում հիվանդանոցային համակարգի և արդիական (սանիտարահիգիենիկ, կազմակերպչական ու ֆինանսական խնդիրներ) հարցերի, մտահոգությունների և սկզբունքների մասին խոսեց Դանիել Մաթիոն՝ Ֆրանսիայի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ուրոլոգիայի ոլորտում տեխնոլոգիական նորարարությունների, վիրաբուժության, բիոպսիայի (Կրծքագեղձերի, վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձի, լիմֆատիկ հանգույցներիի բարակ ասեղային բիոպսիա- քիչ ինվազիվ դիագնոստիկ գործողություն) մասին մանրամասնորեն ու տեսանյութերի լրացմամբ խոսեց ուռուցքաբան-ուրոլոգ դոկտոր Պիեռ Մոնոդը, ում հետ ունեցանք հարցազրույց, որում նշում էր. <<Վիրաբուժությունում ևս սկսել են կիրառել նորարարական սարքեր, սակայն որքան էլ սկսել ենք աշխատել ռոբոտների օգնությամբ, այսինքն վիրահատությունները կատարում ենք նրանց միջամտությամբ, միևնույն է՝ տեխնոլոգիան չպետք է գերիշխի մեզ>>:    Եվրոպական երկրների որոշ հիվանդանոցներում վիրահատության ընթացքում կիրառում են լազերային միջոցը և ռոբոտնրը: Արդյո՞ք դա վտանգավոր չէ ու չեն լինում անսարքություններ հարցին հյուրը այսպես պատասխանեց.  <<Վիրահատության մեջ միշտ էլ վտանգ կա, անվտանգության ընթացակարգը նախկինում մաս չի կազմել վիրաբուժի անհանգստություններին, նա չի ցուցակագրել, թե ինչ պետք է անի, որ հանկարծ չնախատեսված բարդույթ տեղի չունենա: Բայց նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը ավելի է հեշտացնում անվտանգությունը: Գործելակերպը փոխվել է, և բժիշկները նշում են, որ նաև անվտանգությունը պետք է պահպանենք: Լազերի պարագայում մի շատ պարզ վտանգ կա, մասնավորապես բժիշկների համար, որովհետև աչքը կարող է վնասել, այդ իսկ պատճառով նման պարագաներում հատուկ ակնոց են կրում: Հիվանդի համար ռիսկը բավականին ցածր է, որովհետև լազերային ճառագայթումը բավականին կարճ է տևում ու չի հասցնում վնասել նրան: Ինչ վերաբերում է ռոբոտ տեխնիկային, նա չի կարող գործի, եթե վիրաբուժը հրահանգներ չտա, եթե բժիշկը սխալ հրահանգ տա, միանշանակ, ռոբոտը կարող է վտանգ ներկայացնել: Այլ պարագայում սարքը չի խախտվում, եթե ունենում է որևէ խնդիր, միացնելիս ասում է, որ անսարք է և չի աշխատելու>>:     Այն հարցին, թե ինչպե՞ս է աշխատում ռոբոտը, բժիշկը պատասխանեց, որ կախված է հոսանքից, եթե էլեկտրականություն չի լինում, կարող է դեռ մի ժամ էլ  աշխատել մարտկոցներով ու վիրահատությունը հասցնել ավարտին: Կարող են արդյո՞ք տեխնոլոգիաները աշխատել առանց բժիշկների հարցի համար վիրաբուժը համեմատական տարավ ինքնաթիռների հետ, 10 տարի անց կարող են անօդաչու սարքեր լինեն, սակայն բժշկի դերը միշտ կմնա: Եթե ձեզ էլ հարցնեն վիրահատությունը տեղի ունենա բժշկի հետ, թե՞ առանց նրա, ի՞նչ կպատասխանեք: Բոլորի կարծիքն էլ երևի թե նույն է՝ բժշկի, և քանի դեռ հիվանդը ցանկանում է աշխատել բժշկի հետ, նա միշտ կլինի:   Ֆրանսիական <<Սանոֆի>> ընկերության դեղորայքի մասին խոսեց Ավենտիս գրուպի ՀՀ ներկայացուցչության ղեկավար Էդուարդ Կասյանը նշելով, որ իրենց համար Հայաստանը կարևոր գործընկեր է:<<Այստեղ մենք ունենք լավ գործընկեր ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության: Հայաստանն ունի առողջապահական անհամեմատ ավելի լավ զարգացած, արդյունավետ համակարգ, քան շատ այլ երկրներում, որոնց հետ մենք առիթ ենք ունենում աշխատելու>>,-հավելեց նա:   Մասնակցող ձեռնարկությունները՝ <<GERFLOR>> (հատակի երեսպատում), <<RUMEX MEDICAL>> (GERMITEC -Antigermix ուլտրաձայնային գոտիների մանրէազերծում), <<QUANTEL-MEDICAL>> (վիրահատական լազերների և ուլտրաձայնային սարքավորումների ողջ տեսականի), դեղագործական լաբորատորիաներ <<SANՕFI>> և <<SERVIER>>, ներկայացրեցին ֆրանսիական վերջին նորարարությունները և իրենց լաբորատորիաների հետազոտական արդյունքները:   Համաժողովի ընթացքում ներկայացվեց ոչ միայն ոլորտի ֆրանսիական ձեռնարկությունները, կազմակերպվեց դեղերով ապահովմանը նվիրված թեմատիկ սեմինարներ, այլ տեղի ունեցավ անհատական հանդիպումներ ֆրանսիական ընկերությունների և հայ գործընկերների ու մասնագետների միջև:   Հարց ու պատասխաններից հետո հյուրերը ուղևորվեցին մասնակցելու  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի կողմից տրված հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառումը անցավ ծանոթությունների, քննարկումների և հաճելի մթնոլորտում:

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ