«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Նորություններ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման
տևողությունը 3 տարի է: ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  •             դիմում
  •             կրթության մասին փաստաթուղթ
  •             4 լուսանկար (3x4 չափի)
  •             անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
  •             տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
  •             տեղեկանք բնակության վայրի մասին
  •             կցագրման  վկայական  /զին. կոմիսարիատից/
  •             արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
  •             տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
  •   

Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000

    Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:

    Լրացուցիչ տեղեկությունների  համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

           

 ՀԱՍՑԵՆ՝   ք. ԵրևանՆոր Նորքի  IIIզ. Գյուրջյան 10:    

  ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02,  010-67-36-03


<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ում անվճար վիրահատություններ կկատարի սիրիահայ վիրաբույժ-պրոֆեսոր Ջանի Հադդադը 15.09.2017

                                <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ում անվճար վիրահատություններ կկատարի սիրիահայ վիրաբույժ-պրոֆեսոր Ջանի Հադդադը

 

   









   Սիրով տեղեկացնում ենք բարեգործական նոր ծրագրի մասին, որի շրջանակներում՝ սիրիահայ վիրաբույժ-պրոֆեսոր Ջանի Հադդադը կկատարի վիրահատություններ սույն թվականի սեպտեմբերի 18-ից 23-ն ընկած ժամանակահատվածում <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ում:

   Բարեգործական ծրագիրը կնթանա <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմքում ընկած են ընդհանուր վիրաբուժության՝ ճողվածքի, խպիպի (զոբ), ապենդէկտոմիայի, լեղապարկի, ճարպագնդերի, վահանաձև գեղձի վիրահատություններ:

   Զնման համար կարող եք գրանցվել <<Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիա>> (ACMA) հասարակական կազմակերպությունում, հարցերի համար գրել տվյալ հասցեին՝  email: acma.director@gmail.com հեռ.՝ 094 59 87 60:

   Մասնագիտական գործունեության հետ կապված ողջ պատասխանատվությունը կրում է <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնը:

   Նման բարեգործական վիրահատությունները առաջին անգամ չէ, որ  սիրիահայ վիրաբույժ-պրոֆեսոր Ջանի Հադդադ Ֆոադին կատարում է ՀՀ տարածքում:

   Արդեն 9 տարուց ավել է, որ սիրիահայ վիրաբուժ Ջանի Հադադդը  (Հալեպում Առաջին լապարոսկոպիկ միավորման հիմնադիր, 1993թ.-ից Վ. Գյուլբենկյան հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, օնկոլոգ, <<Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիա>> (ACMA) հկ-ի հիմնադիր) բժշկական մասնագիտական գործունեության շրջանակներում բարեգործական ծրագրով վիրահատություններ է կատարում Հայաստանում: Վերջին տարիներին վիրահատություններ է իրականացրել Գյումրու Ավստրիական հիվանդանոցում՝ 600-ից ավել, Գյումրու բժշկական կլինիկայում՝ 100 և ավել, Շուշիի հիվանդանոցում՝ 100 և ավել, Արարատի հիվանդանոցում՝ 25 և <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ում՝ 1000 և ավել:

   2011թ.-ից նա համարվում է <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ-ի վիրաբույժ- խորհրդատու և տարին 2 անգամ բարեգործական հիմունքներով կատարում է ախտորոշիչ, բուժական միջոցառումներ ու վիրահատություններ՝ ամեն անգամ 150 և ավել:  

 

 

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ