«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոն
Շտապ օգնության արտագնա
ծառայություն ՀՀ–ի տարածքում
Հեռ.
86 – 06, 099 038 606

Նորություններ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսման
տևողությունը 3 տարի է: ՈՒսումնառությունն իրականացվում է միայն վճարովի հիմունքներով: Քոլեջ կարող են դիմել միջնակարգ կրթությամբ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Քոլեջում ընդունելությունն իրականացվում է ընդունելության քննության ՙԿենսաբանություն՚ առարկայի արդյունքների հիման վրա

Քոլեջում դիմորդի փաստաթղթերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20ը, աշխատանքային օրերին ժամը 900-ից 1600:

Դիմորդը ընդունող հանձնաժողովին անձամբ  ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  •             դիմում
  •             կրթության մասին փաստաթուղթ
  •             4 լուսանկար (3x4 չափի)
  •             անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կամ կացության վկայական, կամ փախստականի վկայական/
  •             տեղեկանք առողջական վիճակի մասին (ձև N 086/ու)
  •             տեղեկանք բնակության վայրի մասին
  •             կցագրման  վկայական  /զին. կոմիսարիատից/
  •             արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ / եթե առկա է /
  •             տեղեկանք աշխատանքի վայրից /առկայության դեպքում/
  •   

Ընդունելության կազմակերպման ու անցկացման համար դիմորդը նախապես վճարում է 1000

    Ուսման վճարը մեկ տարվա համար կազմում է 180.000 հազար դրամ:

    Լրացուցիչ տեղեկությունների  համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողով:

           

 ՀԱՍՑԵՆ՝   ք. ԵրևանՆոր Նորքի  IIIզ. Գյուրջյան 10:    

  ՀԵՌԱԽՈՍՆԵՐ՝ 010-67-36-02,  010-67-36-03


<<<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնում 60% զեղչ Ամանորին ընդառաջ>> 10.12.2017

<<<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնում

60% զեղչ Ամանորին ընդառաջ>>

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Տոնական ԱԿՑԻԱ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում 

<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնը հայտարարում է <<Բաց դռների օրեր>> ՀՀ-ի բնակիչների համար: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի համար գործում է պետ. պատվեր, տվյալ խմբերին չպատկանող անձանց համար՝60% ԶԵՂՉ: 

Բոլոր գրանցված քաղաքացիների համար կկատարվեն ԱՆՎՃԱՐ խորհրդատվություններ:

Ակցիայի շրջանակներում կկատարվեն հետևյալ վիրահատությունները՝

1. Ստամոքսի և 12-մատնյա աղու հիվանդություններ                    940.000 փոխարեն  376.000դր.        

2. Վահանաձև գեղձերի բարորակ հիվանդություններ                    640.000  փոխարեն  256.000դր.   

3. Լեղապարկի հիվանդություններ                                             700.000  փոխարեն  280.000դր.

4. Լեղապարկի վիրահատություններ լապարասկոպիկ եղանակով   650.000  փոխարեն  260.000դր.

5. Ապենդեկտոմիա                                                                  300.000   փոխարեն  120.000դր.

6.Ապենդեկտոմիա լապարասկոպիկ եղանակով                            350.000  փոխարեն   140.000դր.

7. Ճողվածքահատում                                                               300.000  փոխարեն   120.000դր.   

8. Մարմնի փափուկ հյուսվածքների բարորակ գոյածություններ     180.000  փոխարեն   72.000դր.

 

Ակցիան գործում է դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ը (բացառությամբ տոն օրերի):
Գրանցվելու համար դիմել դեկտեմբերի 15-ից հունվարի 14-ը<<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ>> ԲԿ 4-րդ և 5-րդ հարկ կամ զանգահարել՝ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Գոռ Շեկունցին:

Հերթագրման համար զանգահարել 10:00-ից 18:00-ը։
Հեռ. (094) 000 973

       (010) 64 45 79

Հասցե՝ Ք. Երևան, Գյուրջյան փ. 10:

Շտապ օգնություն 2007թ.-ից հուլիս ամսից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ում գործում է շուրջօրյա շտապ օգնության արտագնա ծառայությունը:
Պոլիկլինիկա "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" ԲԿ մանկական պոլիկլինիկան սպասարկում է Նոր Նորք համայնքի I – VI զանգվածների և Ջրվեժի շենքերի:
Ծննդատուն Երևանի քաղաքապետարանի թիվ 4 կլինիկական ծննդատունը ` 01.04.2004թ-ից "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" Բժշկական կենտրոնի ծննդատուն, հիմնադրվել է 1984 թ-ին:
Պետ. բժշկական քոլեջ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի պետական բժշկական քոլեջ