դս
Որակավորված մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները․
- բուժքույր/բուժեղբայր կազմակերպիչ /ավագ բուժքույր/բուժեղբայր, գլխավոր բուժքույր/
- բուժքույր/բուժեղբայր կառավարիչ /հոսպիսի/
- բուժքույր/բուժեղբայր դասավանդող /ուսումնական հաստատություններում/
- բուժքույր/բուժեղբայր վիճակագիր
- համայնքային բուժքույր/բուժեղբայր
- հանրային առողջապահության բուժքույր/բուժեղբայր
- ընտանեկան բուժքույր/բուժեղբայր
- բուժքույր/բուժեղբայր հետազոտող
- կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ իրականացնող բուժքույր/բուժեղբայր
- սոցիալական բուժքույր/բուժեղբայր
- գերիատրիայում քույրական գործ իրականացնող բուժքույր/բուժեղբայր
- բուժքույր/բուժեղբայր դիետոլոգ
- բուժքույր/բուժեղբայր անեսթեզիստ
- մանկատներում բուժքույր/բուժեղբայր աստիարակ
- բուժքույրական անձնակազմի պատրասման և վերապատրասման աշխատանքներ ապահովող
- կրթող բուժքույր/բուժեղբայր
- շտապօգնության և վերակենդանացման բուժքույր/բուժեղբայր,
- ընդհանուր պրակտիկայի բուժքույր/բուժեղբայր. /առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի մակարդակով` խորացված նեղ մասնագիտական բուժքույրական օգնություն և խնամք իրականացնող բուժքույր/բուժեղբայր/.
- թերապիայում, մանկաբուժությունում, վիրաբուժությունում, մանկաբարձությունում, գինեկոլոգիայում, նյարդախտաբանությունում, հոգեբուժությունում, վարակիչ, մաշկային, սեռավարակ, քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունների ժամանակ, ակնաբուժությունում, վերականգնողական և ավադական բժշկության մեջ
Կարողանում է կատարել ներքոհիշյալ պարտականությունները ՝
կազմակերպչական, կառավարչական գործունեության իրականացում․
- միջին և կրտսեր բուժանձնակազմի կառավարման ապահովում առողջապահության կառավարման մարմիններում ներառյալ կենտրոնական, տեղական և գերատեսչական
- վարչական գործունեության մեջ կատարել պլանավորման, կազմակերպման, մոտիվացիայի,շարժառիթների, հսկողության և կոորդինացիայի կառավարման դեր
- տիրապետել կառավարման գործունեության մեթոդներին
- ռացիոնալ օգտագործել բժշկական հաստատության կարողությունները
- օգտագործել շփման հաղորդակցական ունակությունները
- գնահատել կառավարչական գործունեության արդյունավետությունը
- գնահատել քույրական օգնության որակը և արդյունավետությունը
- կազմակերպել բժշկական հաստատություններում միջին բժշկական կրթությամբ մասնագետների կադրային տեղաբաշխման պլանավորումը
- կազմակերպել միջին բժշկական կադրերի տեղաբաշխման, օգտագործման, ուսուցման և որակավորման գնահատման աշխատանքնեը
- աշխատել կազմակերպչական – նորմատիվային փաստաթղթերով
- բուժքույրական ծառայությունների կառավարման համակարգի կատարելագործում` սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններին համապատասխան
- օգտագործել գիտական և վարչական մոտեցումներ բնակչությանը` քույրական օգնության որակի կատարելագործման համար
- բուժքույրական անձնակազմի պատրաստման և վերապատրաստման աշխատանքների ապահովում
- կազմակերպել միջին բժշկական կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման,մասնագիտական աստիճանի զարգացման, ատեստավորման և հավատարմագրման աշխատանքը
- պլանավորել միջոցառումների համակարգ` բուժքույրական հմտությունների, քույրական ծառայության զարգացման հեռանկարների համար
- օգտագործել, նոր տնտեսական պայմաններում բժշկական հաստատությունների գործունեությունը կանխորոշող, հիմնադրական դիրեկտիվ փաստաթղթերը
- կազմել, հաստատման ներկայացնել և հսկել քույրական և կրտսեր բժշկական անձնակազմի անհատական պաշտոնա-մասնագիտական պահանջների կատարողականը
- կազմակերպել բուժ անձնակազմի դիսպանսերիզացիան
- մասնակցել հասարակական քույրական կազմակերպությունների աշխատանքներին
- կազմակերպել միջոցառումներ կրտսեր և միջին բուժաշխատողների աշխատանքային անվտանգությունը ապահովելու համար
- կատարել տեղամասային բնակչության ընդունելություն, աշխատանք տանել պացիենտների հետ, կատարել հաշվառում և դիսպանսերիզացիա
- օգտագործել նորմատիվ փաստաթղթեր բժշկական հաստատության խոհանոցների գործունեության վերաբերյալ
տեղեկատվական, վերլուծական գործունեություն․
- կատարել ինքնուրույն վերլուծական աշխատանք ուսումնական, նորմատիվ, գիտական
- տեղեկատվության հետ
- կատարել հանրային առողջության ցուցանիշների ուսումնասիրում
- վերլուծել առողջապահության հիմնարկությունների գործունեության գնահատման, ազգաբնակչության առողջության գնահատման վիճակագրական ցուցանիշները
- վերլուծել բժշկական հաստատության գործունեության սոցիալական, բժշկական և տնտեսական արդյունավետության ցուցանիշները
- որոշել բնակչության տարբեր տեսակի քույրական օգնության պահանջարկը բնակչության առողջության վիճակի ցուցանիշների և չափանիշների վերլուծման հիման վրա
- վերլուծել միջին և կրտսեր բժշկական կադրերի գործունեությունը արտացոլող տարեկան
- վիճակագրական հաշվետվությունների և նախնական բժշկական փաստաթղթերի ձևերը: Բժշկական հաստատությունների կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացնել բժշկական փաստաթղթերի ճիշտ տնօրինության հսկողություն
մարկետինգային գործունեություն․
- իրականացնել մարկետինգային գործունեություն առողջապահության բնագավառում
- կազմակերպել բժշկական ապահովագրության աշխատանքները
- իրականացնել բուժսպասարկման ծառայություններ ուղղված առանձին անհատների, ընտանիքների, կազմակերպությունների հանրության տարբեր խմբերի մակարդակով
- կազմակերպել դեղամիջոցների ստացման, պահպանման, օգտագործման, բաշխման գործընթացը
- կազմակերպել դեղամիջոցների բացթողումը, հաշվառումը և իրականացնել հսկողություն
- դեղագործական կարգի պահպանման նկատմամբ
- կատարել աշխատանքում դեղանյութերի դուրս գրման կարգի, ստացման, հաշվառման, պահպանման, օգտագործման փաստաթղթավարումը
- կազմակերպել բժշկական գործիքների, սարքավորումների, բժշկական նյութերի և պարագաների ստացումը, բացթողումը, հաշվառումը, պահպանումը և դուրս գրումը, կատարել համապատասխան փաստաթղթավարում
նորարարական գործունեություն․
- կազմակերպել քույրական տեղային և միջազգային ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների համագործակցություն
- ապահովվել փոխգործակցության համակարգ հարակից Բժշկական հաստատությունների, Բժշկական հաստատությունի կառուցվածքային ստորաբաժանմունքերի միջև, առաջատար փորձի փոխանակման նպատակով
- ուսումնասիրել, օգտագործել և մասսայականացնել քույրական գործի կազմակերպման լավագույն հայրենական և արտասահմանյան փորձը բուժկանխարգելիչ հիմնարկություններում
- մասնակցել կլինիկական պրակտիկ գործունեության ստանդարտների մշակման և ներդրման աշխատանքներին
- մասնակցել քույրական գործի որակի գնահատմանը
կլինիկական գործունեություն․
- մասնագիտական բարձրորակ բուժքույրական օգնության և խնամքի կազմակերպում, իրականացում և հսկում առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի մակարդակով
- ծավալել արհեստավարժ մասնագիտական գործունեություն տարբեր սեփականության ձևերի առողջապահական հիմնարկներում
- մշտապես բարձրացնել մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը,
- քույրական միջամտությունների, մանիպուլյացիաների կատարում
- քույրական գործընթացի իրականացում
- քույրական խնամքի իրականացում տնային և ստացիոնար պայմաններում
- օգտագործել ժամանակակից տեխնիկան բժշկական հաստատության գործունեության մեջ,
- ծանր և սահմանային իավիճակում գտնվող հիվանդների և տուժածների մոտ իրավիճակի գնահատում և առաջնային ախտանիշների ու համախտանիշների առանձնացում
- ցուցաբերել նախաբժշկական և առաջին բուժօգնություն անհետաձգելի իրավիճակներում, վնասվածքների, թունավորումների դեպքում
- անցկացնել սիրտ-թոքային վերակենդանացում
- ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակների կատարում, հոգեթերապիայի տարրերի օգտագործում, բժշկի նշանակած դիետայի պահպանման նկատմամբ հսկողություն, անցկացվող միջոցառումների արդյունավետության գնահատում
- գործիքների նախապատրաստում բժշկի կողմից տարբեր միջամտությունների կատարման ժամանակ
- հիվանդների նախապատրաստում ախտորոշիչ հետազոտությունների և վիրահատությունների համար
- նյութերի հավաքում, տեղափոխում և պահպանում մանրէաբանական հետազոտության համար
- կոնկրետ հիվանդի մոտ դեղամիջոցների արդյունավետության գնահատում, դեղորայքային թունավորման ժամանակ նախաբժշկական օգնության ցուցաբերում
- հիվանդների նախապատրաստում լաբորատոր, ֆունկցիոնալ և գործիքային հետազոտությունների համար
բուժկանխարգելիչ գործունեություն․
- հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման, հակահամաճարակային, վերականգնողական միջոցառումների իրականացում
- կազմակերպել և հսկել բժշկական հաստատություններում բուժապաշտպանողական
- սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային ռեժիմների ապահովումը
- կազմակերպել և հսկողություն սահմանել միջին բուժ անձնակազմի կողմից բնակչության շրջանում հակահամաճարակային, սանիտարալուսավորչական, քարոզչական աշխատանքների կատարման վրա
- կազմակերպել ներհիվանդանոցային հակահամաճարակաբանական վերահսկողություն
- իրականացնել բժշկասանիտարական գիտելիքների քարոզչություն
մանկավարժական դաստիարակչական գործունեություն․
- մանկավարժական գործունեության իրականացում, կրտսեր և մջին բուժանձնակազմի կրթում աշխատատեղերում
- ապահովել ուսուցողական դասընթացների անցկացումը` բժշկական տեխնիկայի և աշխատանքի պաշտպանության վերաբերյալ
- իրականացնել մանկավարժական և դաստիարակչական գործունեություն նախնական և միջին մասնագիտական բժշկական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում
- իրականացնել լրացուցիչ կրթության և հետդիպլոմային կատարելագործման դասընթացներ
մեթոդական, խորհրդատվական գործունեություն․
- ազգաբնակչության առողջ ապրելակերպի ձևավորման նպատակով առանձին անհատների, ընտանիքների, հանրության տարբեր խմբերի կրթում
- կազմակերպել ուսուցողական միջոցառումներ բնակչության, հիվանդների, բժշկական անձնակազմի պաշտպանության և արտակարգ իրավիճակներում նախաբժշկական օգնության ցուցաբերման վերաբերյալ
- կազմակերպել ուսուցողական միջոցառումներ, վնասակար սովորույթների կանխարգելման վերաբերյալ
- խորհրդատվական օգնություն ցուցաբերել քույրական և կրտսեր բուժ անձնակազմին
- կատարել բժշկասանիտարական գիտելիքների քարոզչություն, կազմակերպել զեկուցումներ, համաժողովներ
գիտահետազոտական գործունեություն․
- առողջապահության կազմակերպման և բուժքույրական գործի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների կատարում