պօպ
Որակավորված մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները․
- դեղագործ՝ մանրածախ դեղագործական կազմակերպությունում
- դեղագործ՝ մեծածախ դեղագործական կազմակերպությունում
- դեղագործ՝ դեղեր արտադրող կազմակերպությունում
Կարողանում է կատարել ներքոհիշյալ պարտականությունները․
- որոշի դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը
- ձևակերպի դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը` մատակարարներին
- մատակարարներից ընդունի դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգի դրանց փաթեթավորման ամբողջականությունը
- պահպանի դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները
- օգտվի պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր-թերթիկից
- տարբերակի մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները
- դասավորի դեղերը ըստ դեղաբանական խմբերի, պահպանման և մերչենդայզինգի կանոնների
- սպառողներին տրամադրի տեղեկատվախորհրդատվական ծառայություն` դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ
- կատարի բացակայող ԱԴՏ (առանց դեղատոմսի տրվող, OTC-Over the count) դեղերի հոմանիշային փոխարինում
- ընդունի դեղատոմսեր, ստուգի բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը
- պատրաստի դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր (կարծր, հեղուկ, փափուկ)
- փաթեթավորի և ձևավորի պատրաստված դեղերը
- բաց թողնի դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները
- սպառողների հետ իրականացնի հետադարձ կապ, գրանցի և հաղորդի տեղեկություն` դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ
- ձևակերպի մուտքային և ելքային օրդերները
- կատարի ապրանքանյութական արժեքների հաշվառում և գույքագրում
- կատարի դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն
- պահպանի դեղագործական էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները
- կանխարգելի մասնագիտական հիվանդությունները
- ցուցաբերի առաջին բուժօգնություն
- պահպանի սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները