fb linkedin insta youtube

Obstetrics

դսսա

Որակավորված մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները․

  • մանկաբարձ` ծննդատանը
  • մանկաբարձ` կանանց կոնսուլտացիայում
  • մանկաբարձ` բուժակ-մանկաբարձական կետում

Կարողանում է կատարել ներքոհիշյալ պարտականությունները․

  • իրականացնել միջոցառումներ սպասարկվող բնակչության շրջանում ուղղված՝ մոր և մանկան առողջության պահպանմանը
  • իրականացնել հղիների վաղ հայտնաբերում, հաշվառում, նախածննդյան հսկողություն
  • իրականացնել հղիության ախտաբանական թաքնված ձևերի վաղ հայտնաբերում, դրանց ժամանակ խնամքի, հսկողության, իրավիճակի գնահատման կազմակերպում
  • իրականացնել դեռահասների, հղիների, ծննդաբերների, ծննդկանների, նորածինների հսկողություն և զննում
  • իրականացնել ծննդկանների և նորածինների հետծննդյան խնամք
  • իրականացնել վաղ և ուշ հետծննդյան շրջանի արյունահոսությունների և սեպտիկ հիվանդությունների կանխարգելում
  • կատարել ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության և առողջ սեռական կյանքի պահպանման աշխատանքներ
  • իրականացնել ուսուցողական դասընթացներ ծնողներին՝ «Մայրության դպրոցի» շրջանակում
  • իրականացնել խորհրդատվություն կրծքով կերակրման առավելությունների վերաբերյալ
  • տեղեկացնել ծննդաբերության ժամանակ կիրառվող ցավազրկման մեթոդի մասին
  • իրականացնել աշխատանքներ առողջ կենսակերպի և սեռական անվտանգ վարքագծի հաստատման ուղղությամբ
  • իրականացնել աշխատանքներ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հեպատիտ C, հեպատիտ B և այլն) կանխարգելման ուղղությամբ
  • իրականացնել աշխատանքներ սեռական օրգանների նախաքաղցկեղային, քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ
  • իրականացնել աշխատանքներ հետդաշտանադադարային տարիքի կանանց կյանքի որակի բարելավման՝ օստեոպորոզի, ճարպակալման, արյան զարկերակային բարձր ճնշման կանխարգելման ուղղությամբ
  • ցուցաբերել խորհրդատվական օգնություն ընտանիքին
  • կատարել տվյալ մասնագիտական ստորաբաժանման ուղղվածությանը և բժշկի ցուցումներին համապատասխան՝ ախտորոշիչ, սկրինինգային և բուժական նշանակումներ
  • իրականացնել անհետաձգելի օգնություն և խնամք մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանական իրավիճակներում
  • ցուցաբերել ինքնուրույն օգնություն չբարդացած ծննդաբերության ժամանակ կամ օգնություն` բժշկի հետ միասին ախտաբանական ծննդաբերության ժամանակ
  • կատարել նորածնի առաջին հարդարանք, անհրաժեշտության դեպքում` իրականացնել նորածնի վերակենդանացում,
  • հետևել ծննդկանի վիճակին հետծննդյան շրջանում
  • նախապատրաստել գինեկոլոգիական հիվանդներին և հղիներին վիրահատության
  • վերցնել լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ նմուշառումներ
  • կատարել ոչ սթրեսային թեստի գնահատում
  • իրականացնել հետվիրահատական խնամքն ու բժշկի նշանակումները
  • լրացնել տեղեկանքներ և բժշկական ոլորտի այլ փաստաթղթեր
  • իրականացնել դեղերի դուրս գրում, պահպանում և տրամադրում
  • իրականացնել սանիտարահամաճարակային ռեժիմը և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման աշխատանքներ
  • կատարել բժշկական նշանակության իրերի վարակազերծում և մանրէազերծում
  • իրականացնել բժշկական թափոնների դասակարգման, պահպանման և տեղափոխման
  • աշխատանքները
  • պահպանել բուժանձնակազմի և պացիենտի անվտանգության կանոնները

 

 

gallery
subscribeIconSubscribe to our newsletter

By using this website, you confirm your consent to the processing of personal data.

close

Thank you

Your feedback is important to us.
Home