dgtde
Որակավորված մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները․
- բուժքույր/բուժեղբայր կոսմետոլոգ (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություն, գեղեցկության սրահ)
- դիմահարդար (վիզաժիստ) (գեղեցկության սրահ)
- մերսող (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություններ, գեղեցկության սրահ)
- մազահեռացում իրականացնող մասնագետ (բուժ-պրոֆիլակտիկ հաստատություններ, գեղեցկության սրահ)
- մատնահարդար (գեղեցկության սրահ)
Կարողանում է կատարել ներքոհիշյալ պարտականությունները․
- վերլուծել ստեղծված իրավիճակը և կայացնել որոշումներ սեփական մասնագիտության լիազորությունների և իրավասության սահմաններում
- պահպանել հիգիենայի կանոնները
- տիրապետել հաղորդակցման հմություններին,սպասարկման ժամանակակից մեթոդներին
- վարել բուժական կոսմետոլոգիական ծառայությունների փաստաթղթերը
- օգտվել անհրաժեշտ բժշկական և կոսմետոլոգիական սարքավորումներից
- տիրապետել կոսմետիկ նյութերի, պատրաստուկների ստացման տեխնոլոգիային, պահպանմանը և օգտագործման կանոններին
- կատարել ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հիմնական տեսակները
- իրականացնել բուժական կոսմետոլոգիական սարքավորումների պահպանման, օգտագործման
- դրանց ժամանակին վերանորոգման և դուրս գրման հսկողությունը
- ցուցաբերել նախաբժշկական օգնություն անհետաձգելի իրավիճակում
- կատարել դիմահարդարում, ձեռքերի և ոտքերի մատների հարդարում, էպիլյացիա
- կատարել հոնքերի, թարթիչների կոսմետիկ խնամք, դիմագծերի կոսմետիկ շտկում
- կատարել մերսում
- բարձրացնել գիտելիքների, կարողությունների, հմտությունների մասնագիտական մակարդակը