fb linkedin insta youtube

Nursing

յկդ

Որակավորված մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները՝

  • ընդհանուր պրակտիկայի բուժքույր/բուժեղբայր,
  • թերապիայում, մանկաբուժությունում, վիրաբուժությունում, մանկաբարձությունում և գինեկոլոգիայում, վարակաբանությունում, նյարդաբանությունում, հոգեբուժությունում, մաշկաբանությունում և սեռավարակ հիվանդություններում, քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններում, ակնաբուժությունում, գերիատրիայում, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում, վերականգնողական և ավանդական բժշկությունում քույրական գործ իրականացնող բուժքույր/բուժեղբայր:

Կարողանում է կատարել ներքոհիշյալ պարտականությունները՝

  • ստացիոնարի և պոլիկլինիկայի պայմաններում ըստ բժշկի նշանակումների՝ տարբեր սեռատարիքային խմբերի պացիենտների հետ ախտորոշիչ, բուժական, վերակենդանացման,վերականգնողական, կանխարգելիչ, բուժառողջարարական, սանիտարահիգինիկ, սանիտարալուսավորչական միջոցառումների կատարում
  • հիվանդների խնամքի ժամանակ քույրական գործընթացի փուլերի իրականացում և փաստաթղթերով հիմնավորում
  • ստացիոնար և տնային պայմաններում քույրական խնամքի կազմակերպում և իրականացում
  • ծանր և սահմանային վիճակում գտնվող հիվանդների և տուժածների վիճակի գնահատում և առաջնային ախտանիշների ու համախտանիշների տարբերակում, անհետաձգելի իրավիճակներում նախաբժշկական օգնության ցուցաբերում
  • կոնկրետ հիվանդի պարագայում դեղամիջոցների արդյունավետության գնահատում, դեղորայքային թունավորման ժամանակ նախաբժշկական օգնության ցուցաբերում
  • հիվանդին լաբորատոր, ֆունկցիոնալ և գործիքային հետազոտություններին նախապատրաստում
  • ֆիզիոթերապևտիկ գործողությունների (պրոցեդուրա) հիմնական տեսակների կատարում, հոգեթերապիայի տարրերի օգտագործում, բժշկի նշանակած սննդակարգի (դիետա) պահպանման նկատմամբ հսկողություն, բուժական գործողությունների արդյունավետության գնահատում
  • առողջության պահպանման և ամրապնդման համար առանձին անհատների, ընտանիքների և բնակչության խմբերի կրթմանն ու ուսուցմանն ուղղված կանխարգելման համալիր ծրագրերի պլանավորում և գնահատում
  • դեղամիջոցների ստացման, պահպանման և օգտագործման դեղագործական կարգի պահպանման նկատմամբ հսկողություն
  • բժշկական փաստաթղթերի վարու
  • ինֆեկցիոն հսկողության պահանջների կատարում, հիվանդների և բուժանձնակազմի ինֆեկցիոն անվտանգության պահպանում
  • բնակչության, հիվանդների, տուժածների, աղետների բժշկության ծառայության բուժանձնակազմի պաշտպանությանը վերաբերող միջոցառումների անցկացում
  • գործիքների նախապատրաստում բժշկի կողմից բարդ միջամտությունների կատարման ժամանակ
  • հիվանդների նախապատրաստում ախտորոշիչ հետազոտությունների և շտապ վիրահատությունների
  • նյութերի հավաքում, տեղափոխում և պահպանում մանրէաբանական հետազոտության համար
  • քույրական միջամտությունների կատարում
  • հիվանդությունների կանխարգելում
  • բժշկի ախտորոշիչ և բուժական նշանակումների կատարում
  • հիվանդների համալիր խնամք
gallery
subscribeIconSubscribe to our newsletter

By using this website, you confirm your consent to the processing of personal data.

close

Thank you

Your feedback is important to us.
Home