Մեր մասին
Ծննդատունը կառուցվել է 1985թ.: Դեռ այդ ժամանակ կոչվել է չորրորդ կլինիկական ծննդատուն։ Միայն 2004-ից՝ վերանվանվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատուն և միավորվել որոշ կենտրոնների հետ՝ դառնալով համանուն բժշկական կենտրոնի մեծ ընտանիքի մի անդամը։ Իր հագեցվածության, մասնագիտական համալրվածության ու բազմաֆունկցիոնալության շնորհիվ այն դասվում է հանրապետության 3-րդ կարգի ծննդատների շարքին։
Այստեղ աշխատում է հանրապետության լավագույն մասնագետներից բաղկացած թիմը, որոնք պարբերաբար վերապատրաստումներ են անցնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական զարգացած երկրներում։
Ծննդատանն իրականցվում են ինչպես բուժական կոնսերվատիվ, այնպես էլ՝ տարբեր գինեկոլոգիական խնդիրներով պայմանավորված՝ վիրահատություններ։ Աչքի է ընկնում հագեցվածության բարձր ու որակյալ մակարդակով։ Ներդրված են այնպիսի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս քայլել ժամանակակից վիրաբուժությանը զուգահեռ։ Մասնավորապես՝ մեր վիրասրահները հագեցած են գերմանական արտադրության KARL STORZ ֆիրմայի վերջին սերնդի լապարոսկոպիկ սարքերով։
Գործում է 7 բաժանմունք․
Կանանց կոնսուլտացիա
Հղիների ախտաբանություն
Գինեկոլոգիա
Մանկաբարձություն
Նորածնային վերակենդանացում
Անեսթեզիոլոգիա
Ախտորոշիչ ծառայություն
Նորածնային վերակենդանացման բաժանմունքն առանձնահատուկ ու որոշ դեպքերում նաև՝ բացառիկ կահավորված է ժամկետից շուտ, անհաս ու խնդիրներով ծնված փոքրիկներին փրկելու համար։ Նեոնատոլոգ-ռեանիմատոլոգները հնարավորություն ունեն աշխատելու վերջին սերնդի լուծումներով՝ բարձր հաճախականության օսցիլյատոր արհեստական շնչառության սարքեր, վերջին սերնդի շարժական ուլտրաձայնային հետազոտման և ռենտգեն սարքեր, որոնք հնարավորություն են տալիս առանց նորածնին տեղաշարժելու՝ կատարել անհրաժեշտ հետազոտությունները, LED ֆոտոթերապիայի լամպեր և տաքացուցիչներ, GE Lullaby բաց վերակենդանացման համակարգ, որը հնարավորություն է տալիս վերակենդանացումն իրականացնել ամբողջ ծավալով, տրանսֆորմեր քուվեյզներ, ԷԷԳ մոնիտորինգ, որը թույլ է տալիս արձանագրել անտեսանելի ցնցումները և այլն։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատունը մաս է երկու կարևոր միջազգային նախագծերի։
Մենք համարվում ենք հայ-հունական ֆետալ բժշկության հայաստանյան կենտրոնը։
Պտղի բժշկության կենտրոնը հնարավորոթյուն է տալիս ուսումնասիրել պտղի հնարավոր արատները բոլոր եռամսայկներում, բացի այդ կատարել ներարգանդային կյանքում նորածնային վիրահատություններ։
Այդ նպատակը կյանքի կոչելու համար մեր մասնագետները վերապատրաստվում են Մեծ Բրիտանիայի թագավորության լավագույն կլինիկաներում։
Հաջորդ կարևոր նախագիծը՝ աշխարհահռչակ ֆրանսիացի գինեկոլոգ Միշել Օդենի անվան «ՄՕՄ» կենտրոնի հետ գործակցությունն է, որը փափուկ, հարմար ու հնարավորինս անցավ ծննդալուծման, մոր ու մանկան բարեկամ ծննդատների գաղափարախոսության ջատագովն է։
Տարեկան 2000-2200 փոքրիկ է լույս աշխարհ գալիս մեր ծննդատանը:
Մեր նպատակները
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, զարգացման ժամանակակից պահանջներին համահունչ, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով բնակչությանը բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ազգաբնակչության առողջության և կյանքի որակի բարձրացումը:
Մեզ համար առաջնահերթություն է բժշկակական ծառայությունների ամբողջական ցիկլի որակյալ իրականացումը` կանխարգելում, ախտորոշում, բուժում և վերականգնում։
Ծննդատան բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգում
Բոլոր ստորաբաժանումների վերազինում
Ներքին գործընթացների համապարփակ թվայնացում
Գործող ծառայությունների արդիականացում և նոր ծառայությունների ներդրում
Ողջ անձնակազմի շարունակական վերապատրաստում և նոր տաղանդների ներգրավում
Միջազգային հարաբերությունների ամրապնդում և գիտական ներուժի բարձրացում
Մեր տեսլականը
Առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնալ Հայաստանի Հանրապետության նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 3-րդ մակարդակի լավագույն ծննդատներից մեկը
Մեր առաքելությունը
Բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն
Մեր խնդիրները
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան գործունեության հիմքում ընկած ռազմավարական նպատակները բխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, մասնավորապես՝ ծննդատան առաքելությունից և տեսլականից։
Այդ նպատակները համապատասխանում են բացառապես այն արժեքներին և սկզբունքներին, որոնք ընկած են նաև կազմակերպական մշակույթի հիմքում։
Մեր արժեքներն ու սկզբունքներն են թափանցիկություն և վստահելիությունը, արհեստավարժությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունն ու աշխատասիրություն, ինքնաքննադատությունն ու ծառայությունների հասանելիություն, շարունակական կրթությունն ու զարգացումը, գիտահեն աշխատանքն ու միջազգային ճանաչումը, կորպորատիվ մշակույթի ձևավորումն ու համակարգային մտածողությունը։
Ռազմավարական նպատակներին հասնելու համար, մենք մեր առաջ դրել ենք հետևյալ խնդիրները․
Բժշկական կենտրոնի բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգում
Պացինետների և նրանց ընտանիքի անդամների շարունակական կրթում
Բավարար աշխատանքային պայմանների ստեղծում, պահպանում և բարելավում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների և անձնակազմի մշտապես ուսուցանմամբ և ներհիվանդանոցային որակի կառավարման գործընթացներում ներգրավմամբ
ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերում, ախտորոշման և բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդների կիրառում
Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգի ներդրում և բժշկական որակի վերահսկում