Վիրահատարանի բուժքույր
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն աշխատանքի է հրավիրում վիրահատարանի փորձառու և բանիմաց բուժքույրերի․
Պարտականություններ
- Աջակցել բժշկին վիրահատության ընթացքում
- Գործիքների նախամանրէազերծում, ախտահանում և մանրէազերծում
- Հսկել մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքը
- Բժշկական նշանակության ապրանքների կառավարում, ծախսագրում (էլեկտրոնային և թղթային)
- Ապահովել վիրահատարանի սանիտարահիգիենիկ ռեժիմը
- Պահպանել գործող նորմերը և կանոնակարգերը
Պահանջներ
- Բուժքրոջ որակավորում
- Հավաստագրի առկայություն
- Վիրահատարանում՝ աշխատանքային պարտադիր փորձ
- Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
- Պարտաճանաչություն, պատասխանատվություն
- Համակարգչային իմացություն
Աշխատանքային գրաֆիկ
- Ցերեկային 5-օրյա աշխատանքային ռեժիմ (09։00-18։00) + 24 ժամյա հերթապահություն
Աշխատավարձ
- Միջինում՝ 200 000 դրամ