fb linkedin insta youtube

Մեր մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջը հիմնադրվել է 2007 թվականին:

Հիմնադրման պահին քոլեջն իրականացրել է «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն» և «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտություններով միջին մասնագիտական կրթական ծրագրերը։

Այս պահին, բացի նշված մասնագիտություններից քոլեջում իրականցվում են նաև «Քույրական գործի կազմակերպում» և հեռակա ուսուցմամբ՝ «Դեղագործություն» մասնագիտությամբ կրթական ծրագրերը։
Բացի նշված կրթական ծրագրերից՝ քոլեջն իրավունք ունի իրականացնելու «Մատնահարդար», «Դայակ» և «Մերսող» մասնագիտություններով լրացուցիչ կարճաժամկետ կրթական ծրագրեր:
Ընդունելությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կարգով։ 
Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխանող ծրագրերով: 
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջի շրջանավարտները, դիպլոմներ ստանալուց հետո իրավունք ունեն անմիջապես անցնել աշխատանքի, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհիմնարկներում:

Քոլեջը համագործակցում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հիվանդանոցի, պոլիկլինիկայի, ծննդատան, դեղատան և այլ ստորաբաժանումների, ինչպես նաև Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի, մարզային պետական բժշկական քոլեջների, «Քիմիա-Դեղագործական Ֆիրմա» ԲԲԸ-ի, «Աստերիա» դեղատնային ցանցի, «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հայկական Կարմիր Խաչի Ընկերության, «ԱԿԳ» դեղատների ցանցի, «Է.Ս. Գեորգյան» ՍՊԸ - ի և այլ շահագրգիռ մասնագիտական կազմակերպությունների հետ։ Դասախոսական կազմը համալրված է պրոֆեսիոնալ դասախոսներով, ավելի քան 10 գիտությունների թեկնածուներով։ Պրակտիկ-գործնական պարապմունքները անցկացնում են երկարամյա աշխատանքային մասնագիտական փորձ ունեցող անձինք։ Քոլեջն օրեցօր համալրվում է մասնագիտական գրականությամբ, ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, լաբորատոր սարքավորումներով։ Քոլեջում գործում է ուսանողական խորհուրդը, որն ակտիվորեն իրականցնում է հայրենասիրական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ միջոցառումներ։ Ուսանողական խորհուրդը քոլեջում գործող ուսանողական կազմակերպություն է, որը քոլեջի ուսանողության ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական և նրա ընկերային շահերը ներկայացնող ընտրովի մարմին է: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քոլեջը միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն այնպիսի մասնագետներ պատրաստելն է, որոնք իրենց գիտելիքներով, կարողություններով և գործնական հմտություններով համարժեք կարձագանքեն առկա մարտահրավերներին համապատասխան գործողություններով, կաջակցեն ՀՀ տնտեսության զարգացմանն ու կայացմանը: Քոլեջի մոտակա կարևորագույն ծրագրերից մեկը լրացուցիչ կրթական ծրագրերով միջին բուժանձնակազմի շարունակական կրթության և վերապատրաստումների իրականացումն է։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում մեր քոլեջում ներդրվեց «Մարտական ծրագիր ռազմաբժշկությունից» առարկան: Մտադիր ենք ստեղծելու քույրական գործի և անհետաձգելի բուժօգնության լավագույն սիմուլյացիոն կաբինետ-լաբորատորիաները: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջը ձգտում է դառնալ ազգային և միջազգային միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, որը  • Ձգտում է զարգացնել իր գերակա ուղղությունները և մրցակցային առավելությունները` ինտեգրել ժամանակակից բժշկության առանձնահատուկ մոտեցումները, դրանք ներդնելով կրթական գործունեությունում, ապահովելով գիտելիքների փոխանցումը տարբեր շահակիցներին: • Կլինի հասանելի, մատչելի և նախընտրելի միջին մասնագիտական ուսումնական հաստատություն հասարակության ամենատարբեր շերտերի համար, անկախ տարիքից, սեռից, ռասայական ու ազգային պատկանելությունից, համոզմունքներից և քաղաքական նախասիրություններից: • Կունենա արդյունավետ կառավարում ու վարչարարություն, ուսումնական և լաբորատոր բազա, կնպաստի կրթության որակի անընդհատ ու շարունակական բարելավմանը: • Միջոցներ է ձեռնարկում ուսումնական գործընթացները առավել արդյունավետ և բազմազան դարձնելու ուղղությամբ: Քոլեջի շրջանավարտների մեծ մասը աշխատանքի են ընդունվում տարբեր բուժհաստատություններոմ: Շրջանավարտների մոտ 15-20%-ը իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Մեր նպատակները

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, զարգացման ժամանակակից պահանջներին համահունչ, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով բնակչությանը բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ազգաբնակչության առողջության և կյանքի որակի բարձրացումը: Մեզ համար առաջնահերթություն է բժշկակական ծառայությունների ամբողջական ցիկլի որակյալ իրականացումը` կանխարգելում, ախտորոշում, բուժում և վերականգնում։

Քոլեջի հիմնանորոգում։
Ամբողջական վերազինում։
Ներքին գործընթացների համապարփակ թվայնացում։
Գործող ծառայությունների արդիականացում և նոր ծառայությունների ներդրում։
Ողջ անձնակազմի շարունակական վերապատրաստում և նոր մասնագետների ներգրավում։
Միջազգային հարաբերությունների ամրապնդում և գիտական ներուժի բարձրացում։

Մեր տեսլականը

Առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնալ Հայաստանի Հանրապետության լավագույն պետական բժշկական քոլեջը:

Մեր առաքելությունը

Բարձրակարգ ուսուցման հասանելիության ապահովում յուրաքանչյուր ուսանողի համար։

Մեր խնդիրները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջի գործունեության հիմքում ընկած ռազմավարական նպատակները բխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլոբալ առաքելությունից և տեսլականից։ Այդ նպատակները համապատասխանում են բացառապես այն արժեքներին և սկզբունքներին, որոնք ընկած են նաև կազմակերպական մշակույթի հիմքում։ Մեր արժեքներն ու սկզբունքներն են թափանցիկություն և վստահելիությունը, արհեստավարժությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունն ու աշխատասիրություն, ինքնաքննադատությունն ու ծառայությունների հասանելիություն, շարունակական կրթությունն ու զարգացումը, գիտահեն աշխատանքն ու միջազգային ճանաչումը, կորպորատիվ մշակույթի ձևավորումն ու համակարգային մտածողությունը։ Ռազմավարական նպատակներին հասնելու համար, մենք մեր առաջ դրել ենք հետևյալ խնդիրները․
Քոլեջի հիմնանորոգում։
Ուսանողներին համապարփակ գիտելիքների շարունակական տրամադրում։
Բավարար աշխատանքային պայմանների ստեղծում, պահպանում և բարելավում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների և անձնակազմի մշտապես ուսուցանմամբ և կրթության որակի կառավարման գործընթացներում ներգրավմամբ։
ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերում, ախտորոշման և բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդների կիրառում։
Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգի ներդրում և բժշկական որակի վերահսկում։
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր