fb linkedin insta youtube

Ընդունելություն ընդհանուր հիմունքներով

ԿԱՐԳ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ

  1. Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

1) լուսանկար,

2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,

6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),

7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),

8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),

9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),

10) Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

19.1 Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

  1. Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության` որակավորման, մասնագիտացման, երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:

20.1 Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.

1) դիմորդը դիմում հայտը և/կամ փաստաթղթերը ներկայացրել է թերի և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ,

2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության հավելված 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական:

3) առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի և պետության կողմից չֆինանսավորվող ուսումնական հաստատությունների) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:

4) միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:

  1. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
  2. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

  1. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա:
  2. Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.

1) Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

2) Ոլորտային մասնագիտություններով` բացառությամբ հավելված 1-ի «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի և սպորտի մասնագիտությունների (այսուհետ` երաժշտական և սպորտ), անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով (հավելված 1-ը կցվում է) տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը, իսկ երաժշտական և սպորտի մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է սույն կարգի հավելված 1-ի տվյալ մասնագիտության քննության/քննությունների առավել բարձր գնահատական(ներ) ստացած դիմորդը.

3) մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝

ա. մեդալակիր-դիմորդին, իսկ երաժշտական և սպորտի մասնագիտությունների գծով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդին.

բ. տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.

գ. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.

դ. տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.

ե. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.

զ. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.

է. ըստ տվյալ մասնագիտության համար սույն կարգի ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցած դիմորդին.

4) վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` սույն կարգի 24-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով նախատեսված կարգով.

5) մրցույթը համարվում է ավարտված, Լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար Հաստատությանը հատկացված տեղերը համալրվելու կամ դիմորդների թիվն այդ տեղերից պակաս լինելու դեպքում:

  1. (կետն ուժը կորցրել է 31.03.15 N 212-Ն)
  2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
  3. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:
  4. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Հաստատությունը` լիազոր մարմնի կողմից տեղերը ստանալուց հետո, ժամանակացույցը 2 աշխատանքային օրվա ընթացքում` փակցնում է Հաստատությունում` ի տես բոլորի և ներկայացնում է ԿՏԱԿ ու Լիազորված մարմնին: ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:
  5. Քննական տոմսերը կազմվում են Հաստատության քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
  6. Գրավոր առարկաների քննական տեքստերի քանակը պետք է լինի խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: Գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:
  7. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի), կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից՝ Հաստատություն և քննասենյակ մտնելիս: Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:
  8. Յուրաքանչյուր քննական խմբում, որպես կանոն, ընդգրկվում է մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:
  9. Ընդունելության քննությունների օրերին Հաստատությունում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.

1) Հաստատությունում` ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները: Գրավոր քննության ընթացքին հետևելու նպատակով ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել դիմորդների ծնողներ, հասարակայնության ներկայացուցիչներ և լրագրողներ:

2) Քննական սենյակում` քննական հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդները, ընդունող հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը և սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները միայն ընդունող հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները:

  1. Ոլորտային մասնագիտություններով գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են Հաստատության դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:
  2. Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը՝ քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում՝ աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:
  3. Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է Հաստատությունում, քննական հանձնաժողովի անդամների կողմից:
  4. Ոլորտային մասնագիտություններով բանավոր քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու համար մինչև 30 րոպե, իսկ պատասխանի համար մինչև 15 րոպե:
  5. Ընդունելության քննությունները Ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին:
  6. (կետն ուժը կորցրել է 31.03.15 N 212-Ն)
  7. Հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:
  8. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը`

1) դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը.

2) պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:

  1. Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:
  2. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու՝ քննական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ: Բողոքի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահը կարող է վերանայել բանավոր քննության գնահատականը:
  3. Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 27-ը ներառյալ Լիազորված մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը, այդ թվում 48-րդ կետով սահմանված ընդունելության արդյունքները` ըստ մասնագիտությունների, կրթության հիմքի և ուսուցման վճարման (անվճար կամ վճարովի) համակարգի` ընդունվածների անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան տարեթիվը), ինչպես նաև կից գրությամբ առաջարկություններ, այդ թվում՝ սույն կարգի 22-րդ կետով սահմանված ՀՀ օրենսդրությամբ համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդների վերաբերյալ:

ՈՒՍԱՆՈՂԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

  1. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը և սույն կարգի 19-րդ կետի 3-10-ը ենթակետերով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, 4 լուսանկար (3x4 չափսի), հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ դիպլոմի բնագիրը իր ներդիրով կամ նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև դիմորդների գրավոր քննական աշխատանքները, բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:
  2. Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա Հաստատության տնօրենը մրցույթով անցած դիմորդներին 2 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են ոչ ուշ, քան հրամանագրման հաջորդ օրը:

47.1 Դիմորդները հրամանագրվում են ըստ իրենց ուսումնառած կրթական հիմքերի (հիմնական կամ միջնակարգ) առաջին կուրս:

  1. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 24-ը ներառյալ մինչև ժամը 18-00 ԿՏԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կներկայացնի սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

48.1 Ուսումնական հաստատությունը մինչև դիմորդի հետ համապատասխան պայմանագիր կնքելը` նրան և (կամ) նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնում է Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին և կրթական ծրագրի կազմակերպման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին, որը հրապարակվում է Հաստատության Դիմորդի անկյունում, պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում ու ծանոթացման մասին ամրագրվում է կնքվելիք պայմանագրում:

  1. Հաստատության տնօրենը (ռեկտորը) հրամանագրված դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ պարտադիր ամրագրվում են ուսանողի ընտրած մասնագիտությունը, ուսուցման ձևը, սովորելու տարիների տևողությունը և Հաստատությունում ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների: Պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա՝ ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
  2. Ուսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:
  3. Հաստատության ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է` առկա (ստացիոնար) ուսուցման համար մինչև 25, հեռակա ուսուցման համար` մինչև 20 մարդ:
  4. Հաստատություն չընդունված դիմորդին վերադարձվում են սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ դրանց պատճենները, ինչպես նաև քննական աշխատանքները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:
  6. Սույն կարգի իրականացումը վերահսկում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:
  2. Սույն կարգը նպատակ ունի կրթությունը մատչելի դարձնել օտարերկրացիների համար:
  3. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  1. Օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:
  2. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:
  3. Օտարերկրացիների ընդունելությունը հաստատություն կատարվում է`

1) պայմանագրային հիմունքով (վճարովի).

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

  1. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.

2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.

4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.

5) 3 x 4 չափսի 4 լուսանկար.

6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

  1. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
  2. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն՝ դիմորդների գիտելիքների (հայերեն կամ այլ լեզուների իմացություն) ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար.

2) դիմորդների գիտելիքների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարություն` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերն ընդունելու ժամկետի սկիզբը (ժամկետները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով).

3) պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության տեղերի բաշխումն իրականացնում է միայն նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարության և հաստատությունների ներկայացուցիչներ, իսկ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

  1. Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

1) դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.

2) ուսումնական հաստատության կողմից.

3) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.

4) փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` նախարարության պաշտոնական հասցեով:

  1. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
  2. Փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
  3. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:
  4. Օտարերկրացիների համար օտար լեզվով ուսուցում իրականացնող հաստատությունը պետք է կազմակերպի նախապատրաստական դասընթացներ:
  5. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերենին, ռուսերենին կամ անգլերենին մասնակցում են հաստատության նախապատրաստական դասընթացներին:
  6. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:
  7. Հաստատությունում նախապատրաստական դասընթացներն իրականացվում են երկու (յուրաքանչյուրը վեց ամիս տևողությամբ) փուլերի միջոցով` դիմորդի ուսումնառության լեզվի իմացության մակարդակին համապատասխան`

1) ընտրված ուսումնառության լեզվի ընդհանուր գիտելիքների ձեռքբերում.

2) ընտրված ուսումնառության լեզվով հիմնական (բազային) մասնագիտական տերմինների, հասկացությունների ուսուցում:

  1. Նախապատրաստական դասընթացներում օտարերկրացիներն ուսումնասիրում են նաև հայերեն, ինչպես նաև ուսանելու ընթացքում ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
  2. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
  3. Օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`

1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.

2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:

  1. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունը նախարարություն, իսկ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների վերաբերյալ։
  2. Ուսումնական հաստատությունը պարտավոր է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ներառել առանձին դրույթ` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների վերաբերյալ:
  3. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններից անկախ պատճառից ուսումն ընդհատած ուսանողի փաստաթղթերը վերադարձվում են դրանց պատճենահանումից և արխիվացնելուց հետո:
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր