fb linkedin insta youtube

Դեղագործություն

Կրթությունը առկա և հեռակա

Առկա կրթություն՝

Միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի

Հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի

Հեռակա կրթություն՝

Միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի

Ուսումնառությունը հայերեն լեզվով, պետական կրթական չափորոշիչի պահանջներով, համապատասխան ուսումնական կաբինետ-լաբորատորիաներում, բարձրակարգ դասախոսների կողմից, նյութատեխնիկական գերազանց հագեցվածությամբ:

Պրակտիկ պարապմունքները՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի և համագործակցող կազմակերպությունների մասնագիտական կաբինետներում և բաժանմունքներում։

Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմ ներդիրի հետ միասին։

Որակավորված մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները․

  • դեղագործ՝ մանրածախ դեղագործական կազմակերպությունում
  • դեղագործ՝ մեծածախ դեղագործական կազմակերպությունում
  • դեղագործ՝ դեղեր արտադրող կազմակերպությունում

Կարողանում է կատարել ներքոհիշյալ պարտականությունները․

  • որոշի դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների պահանջարկը
  • ձևակերպի դեղատան տեսականու ապրանքատեսակների պահանջագրերը` մատակարարներին
  • մատակարարներից ընդունի դեղերը, բժշկական նշանակության առարկաները, հարդեղագործական ապրանքները և ստուգի դրանց փաթեթավորման ամբողջականությունը
  • պահպանի դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները
  • օգտվի պաշտոնական տեղեկատու աղբյուրներից, դեղի ներդիր-թերթիկից
  • տարբերակի մարդու օրգանիզմի վրա դեղերի տարբեր դեղաբանական խմբերի ազդեցությունները
  • դասավորի դեղերը ըստ դեղաբանական խմբերի, պահպանման և մերչենդայզինգի կանոնների
  • սպառողներին տրամադրի տեղեկատվախորհրդատվական ծառայություն` դեղերի, բժշկական նշանակության առարկաների և հարդեղագործական ապրանքների օգտագործման ձևի, պահպանման կանոնների և այլնի վերաբերյալ
  • կատարի բացակայող ԱԴՏ (առանց դեղատոմսի տրվող, OTC-Over the count) դեղերի հոմանիշային փոխարինում
  • ընդունի դեղատոմսեր, ստուգի բաղադրատարրերի համատեղելիությունը և դեղատոմսի ձևակերպման ճշտությունը
  • պատրաստի դեղատնային պայմաններում տարբեր դեղաձևեր (կարծր, հեղուկ, փափուկ)
  • փաթեթավորի և ձևավորի պատրաստված դեղերը
  • բաց թողնի դեղատանը պատրաստված կամ գործարանային արտադրության դեղերը, բժշկական նշանակության առարկաները և հարդեղագործական ապրանքները
  • սպառողների հետ իրականացնի հետադարձ կապ, գրանցի և հաղորդի տեղեկություն` դեղերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ
  • ձևակերպի մուտքային և ելքային օրդերները
  • կատարի ապրանքանյութական արժեքների հաշվառում և գույքագրում
  • կատարի դեղատան և դրա ստորաբաժանումների գործունեության տնտեսագիտական վերլուծություն
  • պահպանի դեղագործական էթիկայի և դեոնթոլոգիայի հիմունքները
  • կանխարգելի մասնագիտական հիվանդությունները
  • ցուցաբերի առաջին բուժօգնություն
  • պահպանի սանիտարական նորմերի, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության պահանջները
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր