Պոլիկլինիկայի նյարդաբան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան աշխատանքի է հրավիրում նյարդաբանների։
Պարտականություններ
- Նյարդաբանական խնդիրների բուժում, բժշկական պատմության ուսումնասիրություն, ախտորոշիչ հետազոտությունների կատարում։
- Բժշկական փաստաթղթերի պատրաստում, էլեկտրոնային վարում։
- Դեղատոմսերի կազմում՝ այդ թվում էլեկտրոնային։
Պահանջներ
- Հավաստագրի առկայություն
- Աշխատանքային փորձ (ցանկալի է)
- Սարքավորումներին խնամքով վերաբերվելու կարողություն
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն
- Պացիենտների նկատմամբ բարեհաճ վերաբերմունք
Աշխատանքային գրաֆիկ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
Աշխատավարձ
- Մրցունակ աշխատավարձ
- Աշխատակիցների համար գործում է առողջության ապահովագրություն
Աշխատանքային պայմանների այլ մանրամասները՝ միայն հարցազրույցի հրավիրված թեկնածուների հետ՝ տեղում: Անհրաժեշտ է ինքնակենսագրականն (CV) ուղարկել [email protected] հասցեին, թեմա դաշտում նշելով «ՆՅԱՐԴԱԲԱՆ» բառը, մինչև ՄԱՐՏԻ 15-ը ներառյալ։ Հայտը կարող եք լրացնել նաև կից դաշտում։