Մեր մասին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունը կառուցվել է 1977 թվականին:
Սկզբնական անվանումը եղել է «Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց»:
2004թ․ բժշական կենտրոնին են անցել «Թիվ 4 կլինիկական ծննդատուն»-ը, «Թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկա»-ն, «Թիվ 5 մանկական պոլիկլինիկա»-ն և «Թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոն»-ը:
2008 թ․բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի 5-րդ հարկում գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջը:
Այսօր Բժշկական կենտրոնի կազմում են.
- Հիվանդանոցը
- Պոլիկլինիկան
- Ծննդատունը
- Քոլեջը
- Ախտաբանաանատոմիական կենտրոնը
Բժշկական կենտրոնի կառավարումն իրականացնում է հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բժշկական կենտրոնում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին օրենքի, կառավարության որոշումների, առողջապահության նախարարության և նախարարի հրամանների, ՀՀ այլ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա։ Բժշկական կենտրոնում ներքին գործընթացները կանոնարգվում են կազմակերպության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, տնօրենի կողմից հրամաններով ամրագրված հայեցակարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի, կարգերի, ստանդարտների, նորմատիվների, չափորոշիչների, ուղեցույցների, ալգորիթմների և այլ փաստաթղթերի միջոցով։
Բժշկական կենտրոնում ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հաստատված ձևաթղթերի և ձևաչափերի օգնությամբ։
Բժշկական կենտրոնն ունի առաքելություն, տեսլական, արժեքներ, ռազմավարական նպատակներ։
Բժշկական կենտրոնի առաքելությունից, տեսլականից բխող բոլոր ռազմավարական նպատակները, դրանց հիմքում ընկած խնդիրները սահմանվում են եռամյա կամ հնգամյա զարգացման և բարեփոխումների քաղաքականությամբ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» բժշկական կենտրոնը երկար տարիներ հանդիսանում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի մի շարք ամբիոնների ուսումնական բազա։
2019 թվականից Բժշկական կենտրոնում իր կլինիկական ամբիոնների բազաներն է հիմնադրվել նաև՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը։
Վերջին տարիներին Բժշկական կենտրոնը բազա է հանդիսանում նաև «Ավանդական բժշկական համալսարան»-ի համար։
Մեր նպատակները
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, զարգացման ժամանակակից պահանջներին համահունչ, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով բնակչությանը բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ազգաբնակչության առողջության և կյանքի որակի բարձրացումը:
Մեզ համար առաջնահերթություն է բժշկակական ծառայությունների ամբողջական ցիկլի որակյալ իրականացումը` կանխարգելում, ախտորոշում, բուժում և վերականգնում։
Բժշկական կենտրոնի բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգում։
Բոլոր ստորաբաժանումների վերազինում։
Ներքին գործընթացների համապարփակ թվայնացում։
Գործող ծառայությունների արդիականացում և նոր ծառայությունների ներդրում։
Ողջ անձնակազմի շարունակական վերապատրաստում և նոր տաղանդների ներգրավում։
Միջազգային հարաբերությունների ամրապնդում և գիտական ներուժի բարձրացում։
Մեր տեսլականը
Առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնալ Հայաստանի Հանրապետության լավագույն բազմապրոֆիլ նեղ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կենտրոններից մեկը:
Մեր առաքելությունը
Բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն:
Մեր խնդիրները
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գործունեության հիմքում ընկած ռազմավարական նպատակները բխում են առաքելությունից և տեսլականից։
Այդ նպատակները համապատասխանում են բացառապես այն արժեքներին և սկզբունքներին, որոնք ընկած են նաև կազմակերպական մշակույթի հիմքում։
Մեր արժեքներն ու սկզբունքներն են թափանցիկություն և վստահելիությունը, արհեստավարժությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունն ու աշխատասիրություն, ինքնաքննադատությունն ու ծառայությունների հասանելիություն, շարունակական կրթությունն ու զարգացումը, գիտահեն աշխատանքն ու միջազգային ճանաչումը, կորպորատիվ մշակույթի ձևավորումն ու համակարգային մտածողությունը։
Ռազմավարական նպատակներին հասնելու համար, մենք մեր առաջ դրել ենք հետևյալ խնդիրները․
Բժշկական կենտրոնի բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգում։
Պացինետների և նրանց ընտանիքի անդամների շարունակական կրթում։
Բավարար աշխատանքային պայմանների ստեղծում, պահպանում և բարելավում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների և անձնակազմի մշտապես ուսուցանմամբ և ներհիվանդանոցային որակի կառավարման գործընթացներում ներգրավմամբ։
ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերում, ախտորոշման և բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդների կիրառում։
Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգի ներդրում և բժշկական որակի վերահսկում։