«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայությունը հագեցած է ամբողջությամբ նոր ու գերմանական «LMB» մակնիշի գերժամանկակից՝ բացառիկ սարքավորումներով:
Դոնորական կենտրոնն աշխատում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան:
Դոնորական արյունն անցնում է զննման, մշակման ու տեխնիկական բոլոր կարգավորումների փուլերով, պահեստավորվում համապատասխան սառցախցիկներում՝ պահանջվող ջերմաստիճանով:
Արյան բանկում տեղադրված է.
- Դոնորական արյան հավաքագրման խառնիչ կշեռք՝ «BAGAMATIK NOVO-LS»
- Դոնորական արյան բաղադրամասերի ցենտրիֆուգման սարք՝ «HERMLW ZK496»
- Դոնորական արյան բաղադրամասերի տարանջատման սարք՝ «LUXOmatik V2»
- Դոնորական արյան բաղադրամասերի պահպանման սառնարաններ և սառցարաններ՝ «BIOBASE»
Հնարավոր դոնորը մոտենում է արյան բանկ, լրացնում բժշկական հարցաթերթիկը, ստանում բժշկի խորհրդատվություն, միայն այս ամենի դրական եզրակացության դեպքում հաջորդաբար անցնում է անհրաժեշտ լաբորատոր քննություն:
Արյան բանկում պատրաստվում են հետևյալ բաղադրամասերը.
- Էրիթրոցիտային զանգված
- Լվացված էրիթրոցտային զանգված
- Թարմ սառեցված պլազմա
- Թրոմբոցիտար զանգված
Արյունատվությունը կյանքեր է փրկում, միացի՛ր, որ փրկես: