fb linkedin insta youtube

Քիմիաթերապիայի ծառայություն

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայությունը տեղակայված է B մասնաշենքի 5-րդ հարկում (B5):

Ծառայության շրջանակներում կատարվում է բոլոր տեսակի սոլիդ ուռուցքների՝ կրծքագեղձի, ստամոքս-աղիքային համակարգի, թոքի և միջնորմի, օնկոուրոլոգիական, օնկոգինեկոլոգիական, մելանոմայի, ոսկրերի և փափուկ հյուսվածքների, գլխուղեղի չարորակ նորագոյացությունների հայտնաբերում և բուժում։

Բուժումը կատարվում է բացառապես միջազգային ուղեցույցերի և մուլտիդիսցիպլինար քննարկման հիման վրա՝ անհատականացման մոտեցմամբ։

Դեղորայքային բուժումը կատարվում է միջազգային չափանիշների հիման վրա՝  ըստ ցուցումների.

  • քիմիաթերապիա
  • հորմոնաթերապիա
  • թիրախային բուժում (թարգեթ թերապիա)
  • իմունաթերապիա

Կատարվում են արմատական (ինդուկցիոն, նախավիրահատական, հետվիրահատական) և պալիատիվ քիմիաթերապիաներ։

Բուժումը կատարվում է ցերեկային ստացիոնարի պայմաններում։

Բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է նաև պետական պատվերի շրջանակներում։

Մեր մասնագետները

Անի Սուքիասյան Քիմիաթերապևտիկ ծառայութան ղեկավար Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր