«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդավիրաբուժության բաժանմունքը տեղակայված է վիրաբուժական մասնաշենքի 1-ին հարկում (A1)։
                            Բաժանմունքում գործունեություն են ծավալում արհեստավարժ, փորձառու, ինչպես նաև երիտասարդ բժիշկներ։ Բաժանմունքի միջին ու կրտսեր բուժանձնակազմը նույնպես աչքի է ընկնում մասնագիտությանն առընթեր հատուկ հմտությունների իմացությամբ և փորձով։
Բաժանմունքը առնվազն Հայաստանի Հանրապետության շրջանակներում ծավալում է լուրջ գործունեություն, քանի որ իրականացվում է նյարդավիրաբուժական հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշում և բուժում՝ ինչպես անհետաձգել, այնպես էլ պլանային դեպքերի, մասնավորապես՝
- գանգուղեղային վնասվածքներ
 - ողնաշարի և ողնուղեղի վնասվածքաներ
 - գլխուղեղի ուռուցքներ
 - ողնուղեղի ուռուցքներ
 - գոտկային հատվածի միջողային սկավառակի ճողվածքներ
 - պարանոցային հատվածի միջողային սկավառակի ճողվածքներ
 - հեմոռագիկ ինսուլտ
 - գլխուղեղի կիստա
 - գանգոսկրի դեֆեկտ
 - հիդրոցեֆալիա
 - գլխուղեղի աբցեսներ
 - գլխի փափուկ հյուսվածքների ենթամաշկային գոյացություններ
 
Կատարվում են հետևյալ վիրահատությունները՝
- վնասվածքային ներգանգային հեմատոմաների հեռացում
 - գլխուղեղի ուռուցքների հեռացում
 - ողերի կոտրվածքի, սպոնդիլոլիստեզի կապակցությամբ լամինէկտոմիա և տրանսպեդիկուլյար ֆիքսացիա:
 - գանգոսկրի դեֆեկտի պլաստիկա
 - գոտկային հատվածի միջողային սկավառակի ճողվածքների հեռացում
 - պարանոցային հատվածի միջողային սկավառակի ճողվածքների հեռացում CAGE իմպլանտի տեղադրումով:
 - վենտրիկուլոպերիտոնեալ շունտավորում
 - ողնուղեղի ուռուցքների հեռացում
 - ողնաշարայինյ խողովակի աբցեսների հեռացում
 - ենթամաշկային գոյացությունների հեռացում
 - գլխուղեղի աբցեսների հեռացում
 - գլխի փափուկ հյուսվածքների վերքերի առաջնային վիրաբուժական մշակում