fb linkedin insta youtube

Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքը տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 2-րդ հարկում (C2)։

Բաժանմունքի կազմում գործում են նաև նեյրոինտենսիվ թերապիայի և նեյրոֆիզիոլոգիական ախտորոշման ծառայությունները։

Բաժանմունքում աշխատում են բժիշկներ, որոնք շարունակաբար վերապատրաստվում են աշխարհահռչակ կլինիկաներում։

Պացիենտների ախտորոշման և բուժման հիմքում ընկած են արդի բժշկագիտական միջազգային ստանդարտներ, կլինիկական ուղեցույցներ, գործելակարգեր ու չափորոշիչներ։

Բաժանմունքը միացել է նաև գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի պետական ծրագրին:

Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքում ախտորոշվում ու բուժվում են հետևյալ հիվանդությունները

  • Շարժողական խանգարումներ
  • Պարկինսոնի հիվանդություն
  • Պարկինսոն + համախտանիշեր
  • Հանտինգտոնի հիվանդություն
  • Տուրետի համախտանիշ և տիկեր
  • Դիստոնիա
  • Հիերկինետիկ և հիպոկինետիկ այլ շարժողական խանգարումներ
  • Ատաքսիա
  • ԿՆՀ դեմիելինիզացնող և իմուն ախտահարումներ
  • Ցրված սկլերոզ
  • NMOSD
  • Աուտոիմուն էնցեֆալիտներ
  • Գլխուղեղի պարաինֆեկցիոն և հետպատվաստումային ախտահարումներ
  • Էպիլեպսիա
  • Գլխացավեր
  • Միգրեն
  • Կլաստերային գլխացավ
  • Լարվածության տիպի գլխացավեր
  • Այլ գլխացավի համախտանիշեր
  • Նյարդամկանային հիվանդություններ
  • Միասթենիա գրավիս և միասթենիկ համախտանիշեր
  • Բոտուլիզմ
  • Դեղորայք ինդուկցված նյարդամկանային պաշարումներ
  • Նեյրոպաթիաներ
  • Մոնոնեյրոպաթիաներ
  • Պոլինեյրոպաթիաներ /ներառյալ Գիյեն Բարեի համախտանիշ և կլինիկական այլ տարբերակներ/
  • Ծայրամասային նյարդերի ժառանգական հիվանդություններ
  • Միոպաթիաներ /ճառանգական և ձեռքբերովի/

Գլխուղեղի և ողնուղեղի արյան շրջանառության խանգարումներ

  • իշեմիկ կաթված
  • ներուղեղային արյունազեղում
  • ներփորոքային արյունազեղում
  • սուբարախնոիդալ արյունազեղում
  • Խրոնիկ ցավային համախտանիշեր
  • Գլխապտույտներ
  • Դեմենցիաներ` Ալցհեյմերի հիվանդություն, ֆրոնտոտեմպորալ դեմենցիա, Լուի մարմնիկների դեմենցիա, դեմենցիա այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ և այլն
  • ԿՆՀ դեգեներատիվ ժառանգական և սպորադիկ ախտահարումներ
  • Նյարդային համակարգի նյութափոխանակային վնասումներ
  • Նյարդային համակարգի տոքսիկ վնասումներ
  • Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն բորբոքային ախտահարումներ` մենինգիտ, էնցեֆալիտ
  • Դեպրեսիա և տագնապային խանգարումներ՝ պայմանավորված ԿՆՀ օրգանական հիվանդություններով
  • Գլխուղեղի և ողնուղեղի ախտահարումներ համակարգային հիվանդությունների ժամանակ` Բեխչետի հիվանդություն, համակարգային կարմիր գայլախտ, սարկոիդոզ և այլն

Բաժանմունքում առկա են հետևյալ գործիքային հետազոտությունները.

  • Էլեկտրանեյրոմիոգրաֆիա՝ ԷՆՄԳ
  • Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա՝ ԷԷԳ
  • ԷԷԳ - վիդեոմոնիտորինգ մինչև 16 ժամ (ցերեկային, գիշերային)
  • ԷԷԳ - վիդեոմոնիտորինգ մինչև 24 ժամ (ցերեկային, գիշերային)
  • Հարուցված պոտենցիալներ

Մեր մասնագետները

Խաչիկ Պետրոսյան Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ավելին
Մարիամ Մարգարյան Էլեկտրոֆիզիոլոգ Ավելին
Աստղիկ Սուջյան Էլեկտրոֆիզիոլոգ Ավելին
Սյուզաննա Ոսկանյան Նյարդաբան Ավելին
Աննա Աշուղյան Նյարդաբան Ավելին
Լուսինե Մարտիրոսյան Նյարդաբան Ավելին
Անյա Պապոյան Նյարդաբան Ավելին
Նարե Համբարձումյան Նյարդաբան Ավելին
Լալա Բարսեղյան Նյարդաբան Ավելին
Քրիստինե Քոսյան Նյարդաբան Ավելին
Արաքսյա Գրիգորյան Նյարդաբան Ավելին
Աննա Լազարյան Նյարդաբան Ավելին
Անի Մադոյան Նյարդաբան Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր