«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը տեղակայված է վիրաբուժական մասնաշենքի 3-րդ հարկում (A3)։
Ինչպես յուրաքանչյուր վիրաբուժական բաժանմունքում, այնպես էլ այստեղ կան առանձնացված վիրահատարաններ, որոնք հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով:
Այստեղ սպասարկվում են թե՛ մեծահասակները և թե՛ երեխաները:
Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները․
- սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում
- ախտորոշիչ ֆիբրոռինոլարինգոսկոպիա
- լսողության հետազոտություն՝ տոնալ աուդիոմետրիա և իմպենդանսոմետրիա
- տոնզիլէկտոմիա
- ադենոտոմիա
- քթի և հարակից խոռոչների պոլիպների վիրահատական բուժում
- սեպտոպլաստիկա
- միակողմանի վիրահատություններ թքի հարակից խոռոչների վրա՝ հայմորյան, էթմոիդալ, ֆրոնտալ և սֆենոիդալ
- երկկողմանի վիրահատություններ թքի հարակից խոռոչների վրա՝ հայմորյան, էթմոիդալ, ֆրոնտալ և սֆենոիդալ
- ստորին խեցիների վիրահատական բուժում
- ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա
- քթային անցուղիների հետվիրահատական բարդությունների բացահատում` արտահիվանդանոցային պայմաններում
- փոքր ծավալի վիրահատական միջամտություններ՝ քիթ-կոկորդ-ականջ օրգանների՝ արտահիվանդանոցային պայմաններում
- մեծ ծավալի վիրահատական միջամտություններ՝ քիթ-կոկորդ-ականջ օրգանների՝ արտահիվանդանոցային պայմաններում
- քթային արյունահոսության դադարեցում՝ առաջային և հետին տամպոնադայի եղանակով
- ծծմբային խցանի հեռացում՝ արտահիվանդանոցային պայմաններում