fb linkedin insta youtube

Պետական պատվերի ծառայություն

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժինը տեղակայված է B մասնաշենքի 1-ին հարկում (B1)։

Բաժնի կազմում գործում են պետական պատվերի, ապահովագրության և սոցիալական փաթեթի ծառայությունները։

Բոլոր ծառայությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, կառավարության որոշումների, առողջապահության նախարարի և այլ գերատեսչական մարմինների հրամանների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա։

Ծառայությունները մատուցվում են տարանջատված սրահներում։

Քաղաքացիների սպասարկումն իրականացվում է աշխատանքային օրերին՝ ժամը՝ 09։00-18։00 ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային հերթագրման և ներհիվանդանոցային այլ համակարգերի կիրառման միջոցով։

Պլանային կարգով բժշկական օգնության և սպասարկման նպատակով դիմած քաղաքացիներին ծառայությունները մատուցվում են առկա՝ արտոնությունը փաստող պետության կողմից սահմանված փաստաթղթերի բնօրինակների առկայության դեպքում։

Անհետաձգելի կարգով բժշկական օգնության և սպասարկման նպատակով դիմած քաղաքացիներին ծառայությունները մատուցվում են 24/7 գրաֆիկով՝ Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարանում (B2):

Լրացուցիչ տեղեկություններ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ․․․

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկ

 Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

  1. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.
  2. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.
  3. Հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով.
  4. Մինչև 18 տարեկան երեխաներ.
  5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.
  6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում /42 օր/.
  7. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան անձինք.
  8. Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
  9. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).
  10. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
  11. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամություն ձեռք բերած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ.
  12. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
  13. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.
  14. Բռնադատվածներ.
  15. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
  16. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
  17. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
  18. Զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից կազմված ծառայությունների անհատական ծրագրի շրջանակներում):
  19. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը։
  20. Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
  21. Դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ։
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր