fb linkedin insta youtube

Ընդհանուր թերապիայի բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր թերապիայի բաժանմունքը տեղակայված է C մասնաշենքի 6-րդ հարկում (C6)։

Բաժանմունքի կազմում գործում են նաև էնդոկրինոլոգիական և ռևմատոլոգիական ծառայությունները։

Բաժանմունքում աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր մեկտեղում են կրթական, գիտական ու պրակտիկ գործունեությունը։ 

Միջին ու կրտսեր բուժանձնակազմը նույնպես ձևավորված է փորձառու բուժաշխատողներից։

Բաժանմունքը համարվում է ուսումնական բազա մի շարք հաստատությունների համար։

Պացիենտների ախտորոշման և բուժման հիմքում ընկած են արդի բժշկագիտական միջազգային ստանդարտներ, կլինիկական ուղեցույցներ, գործելակարգեր ու չափորոշիչներ։

Ընդհանուր թերապիայի բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են հետևյալ հիվանդությունները․

Մարսողական համակարգի հիվանդություններ.

Կերակրափողի հիվանդություններ.

  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն` էզոֆագիտով և առանց էզոֆագիտի, ներառյալ բարդությունները,
  • Տարբեր ծագման էզոֆագիտներ՝ Էոզինոֆիլային, սնկային, վիրուսային, բակտերիալ և այլ հազվադեպ հանդիպող տեսակներ։

Ստամոքսի և աղիների հիվանդություններ.

  • Խոցային հիվանդություն, ախտանիշային խոցեր
  • Գաստրիտներ` ատրոֆիկ, ոչ ատրոֆիկ, հատուկ ձևեր
  • Աղիների բորբոքային հիվանդություններ` Կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ
  • Ցելիակիա և այլ էնտերոպաթիաներ
  • Ստամոքսաղիքային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներ

Լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ.

  • Առաջնային բիլիար և սկլերոզացնող խոլանգիտներ
  • Դեղորայքից առաջացած լյարդի վնասում
  • Լյարդի ալկոհոլային հիվանդություն
  • Ճարպային լյարդ
  • Ալկոհոլային ստեատոհեպատիտ
  • Ալկոհոլային ցիռոզ
  • Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
  • Լյարդի ցիռոզ (տարբեր պատճառագիտության) և վերջինիս բարդությունները (ասցիտ, պորտալ հիպերտենզիա, լյարդային էնցեֆալոպաթիա)
  • Քրոնիկ վիրուսային հեպատիտներ
  • Լյարդի մետաբոլիկ հիվանդություններ
  • Ոչ-ալկոհոլային ճարպային հիվանդություն
  • Աուտոիմուն հեպատիտ
  • Խոլեստատիկ հիվանդություններ
  • Քրոնիկ պանկրեատիտ

Շնչառական համակարգի հիվանդություններ.

  • Թոքաբորբեր, այդ թվում արտա-և ներհիվանդանոցային, թոքաբորբի բարդություններ
  • Օդատար ուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • Քրոնիկ բրոնխիտ
  • Թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն
  • Ասթմա`ալերգիկ, ոչ ալերգիկ, ասթմայի հատուկ ձևեր
  • Բրոնխոէկտատիկ հիվանդություն
  • Թոքերի ինտերստիցիալ, ինչպես նաև պլևրայի հիվանդություններ`
  • Ֆիբրինոզ և էքսուդատիվ պլևրիտներ

Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշման համար անփոխարինելի և անբաժանելի մաս է կազմում արտաքին շնչական ֆունկցիայի գնահատումը`սպիրոմետրիան, որը ևս իրականացվում է մեր բաժանմունքում:

Մեր մասնագետները

Կարինե Մարկոսյան Ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Ավելին
Ասլան Ասլանյան Թերապևտ Ավելին
Լիաննա Մովսիսյան Գաստրոէնտերոլոգ Ավելին
Աշխեն Ղարագյոզյան Թերապևտ Ավելին
Անդրանիկ Սանամյան Թերապևտ Ավելին

Տեսադարան

gallery
gallery
gallery
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր