fb linkedin insta youtube

Կրծքային վիրաբուժության բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքը տեղակայված է վիրաբուժական մասնաշենքի 6-րդ հարկում (A6)։

Կրծքային վիրաբուժության բաժանմունքում աշխատում են հմուտ և արհեստավարժ բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժանձնակազմ։

Կրծքային վիրաբուժության բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են հետևյալ հիվանդությունները

Շնչափողի հիվանդություններ.

  • Շնչափողի տարբեր ծագման ստենոզներ
  • Շնչափողային խուղակներ
  • Շնչափող-կերակրափողային խուղակներ
  • Շնչափողի և բրոնխների օտար մարմիններ
  • Շնչափողի գոյացություններ
  • Շնչափողի վնասվածքներ
  • Տրախեոմալացիա

  Թոքերի թարախադեստրուկտիվ հիվանդություններ.

  • Սուր և քրոնիկական թարախակույտեր
  • Թոքի փտախտ
  • Թոքերի ստաֆիլոկոկկային դեստրուկցիա
  • Բրոնխոէկտատիկ հիվանդություն
  • Թոքի կիստաներ
  • Պլևրայի էմպիեմա (սուր և քրոնիկ)
  • Ֆիբրոթորաքս
  • Բրոնխիալ խուղակներ (բրոնխոթոքային, բրոնխոպլևրալ, բրոնխոօրգանային)

  Կրծքավանդակի բաց և փակ վնասվածքներ.

  • Վնասվածքային պնևմոհեմոթորաքս
  • Մակարդված հեմոթորաքս
  • Կողերի կոտրվածքներ(տեղաշարժով, պատուհանավոր,գծային)
  • Կրծոսկրի կոտրվածքներ
  • Թափանցող և չթափանցող վնասվածքներ
  • Թոքերի,սրտի,կրծքավանդակի խոռոչի այլ օրգանների վիրավորումներ
  • Ստոծանու վնասվածքային պատռվածքներ՝ որովայնի օրգանների դիսլոկացիայով
  • Կերակրափողի վնասվածքներ

   Ուռուցքային հիվանդություններ.

  • Թոքի քաղցկեղ
  • Բարորակ գոյացություններ (պապիլոմա, ադենոմա, լիպոմա, ցիլինդրոմա, նևրինոմա, նեյրոֆիբրոմա, տեռատոմա, համարտոմա, ֆիբրոմա, լեոմիոմա, լիմֆանգիոմա և այլն)
  • Կրծքավանդակի պատի բարորակ գոյացություններ (խոնդրոմա, ֆիբրոմա, օստեոմա, շվանոմա և այլն)
  • Կրծքավանդակի պատի չարորակ գոյացություններ
  • Միջնորմի բարորակ և չարորակ գոյացություններ (թիմոմա, հետկրծոսկրային խպիպ, տեռատոմա, լիպոմա, հեմոդեկտոմա, նեյրոֆիբրոմա, նևրինոմա, լիմֆոմա և այլն)
  • Պլևրայի բարորակ և չարորակ գոյացություններ (մեզոթելիոմա, մեզենխիմոմա, ֆիբրոմա, խոնդրոմա, անգիոմա և այլն)
  • Թոքերի, պլևրայի, միջնորմի մետաստատիկ ախտահարումներ 

     Այլ հիվանդություններ

  • Թոքերի էխինոկոկկոզ
  • Թոքերի բուլյոզ հիվանդություն
  • Սպոնտան պնևմոթորաքս(առաջնային, երկրորդային,ռեցիդիվող)
  • Պլևրիտներ
  • Մեդիաստինիտներ
  • Լիմֆադենոպաթիաներ
  • Ստոծանու ճողվածքներ
  • Ասպերգիլյոզ
  • Թոքի արտերիովենոզ մալֆորմացիա
  • Կրծքավանդակի պատի բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաներ
  • Թոքերի բնածին արատներ
  • Արյունախխում

Կրծքային վիրաբուժության բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները.

  • Շնչափողի բուժավորում շնչափողի ստենոզների կապակցությամբ
  • Շնչափողի սեպաձև և շրջանաձև մասնահատում
  • Տրախեոստոմիկ խողովակի տեղադրում
  • Շնչափող-կերակրափողային խուղակների վիրահատական բուժում
  • Շնչափողի և բրոնխների օտար մարմինների հեռացում տեղային և ընդհանուր անզգայացմամբ
  • Բրոնխոսկոպիա
  • Պլևրալ խոռոչի պունկցիա
  • Պլևրալ խոռոչի դրենավորում (պնևմոթորաքսի, հիդրոթորաքսի և պլևրայի այլ ախտահարումների ժամանակ)
  • Թոքերի ատիպիկ մասնահատում թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով (թոքերի բուլյոզ և բրոնխէկտատիկ հիվանդությունների կապակցությամբ)
  • Թոքերի Էխինոկոկոզ (թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Թոքերի և պլևրաների թարախադեստրուկտիվ հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատություններ թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով
  • Թոքերի և բրոնխների բարորակ և չարորակ նորագոյացությունների կապակցությամբ(սեգմենտէկտոմիա, լոբէկտոմիա, պնևմոնէկտոմիա) թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով
  • Բրոնխոպլաստիկ վիրահատություններ
  • Պլևրայի, թոքերի և միջնորմի բիոպսիաներ (թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Պարաստեռնալ բիոպսիա
  • Միջնորմի գոյացությունների հեռացում(թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Իսկական և կեղծ ներկրծքային խպիպի վիրահատական բուժում
  • Ցենկերյան դիվերտիկուլիտների վիրահատական բուժում
  • Թարախային մեդիաստինիտների վիրահատական բուժում
  • Վնասվածքային հեմոպնևմոթորաքսների կապակցությամբ կատարվող վիրահատություններ(թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Կրծոսկրի և կողերի ֆիքսացիա մետաղական կոնստրուկցիայով(թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Ստոծանու հետվնասվածքային ճողվածքների վիրահատական բուժում (թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Ստոծանու գմբեթի ռելաքսացիայի վիրահատական բուժում ալոպլաստիկ ցանցի կիրառմամբ(թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Պերիկարդի մասնակի և ծավալուն մասնահատում(թորակոտոմիկ , թորակոսկոպիկ և ստեռնոտոմիկ եղանակներով)
  • Պերիկարդի ֆենեստրացիա (թորակոտոմիկ և թորակոսկոպիկ եղանակներով)
  • Կրծքավանդակի պատի գոյացությունների հեռացում
  • Կրծքավանդակի պատի մասնահատում
  • Կրծքավանդակի պատի միոպլաստիկ վիրահատություններ
  • Թորակոստոմայի ձևավորում և փակում
  • Կրծքավանդակի պատի փափուկ հյուսվածքների սահմանափակ և տարածուն ինֆիլտրատիվ թարախային հիվանդությունների վիրահատական բուժում
  • Պարանոցային, անութափոսային, վեր և ստորանրակային ավշահանգույցների բիոպսիա
  • Թոքերի ասեղային բիոպսիա ՀՇ հսկողությամբ
  • Կրծքագեղձի սեկտորալ մասնահատում և մաստէկտոմիա

Մեր մասնագետները

Տիգրան Խաչատրյան Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ավելին
Արթուր Սարդարյան Կրծքային վիրաբույժ Ավելին
Համլետ Բաղդասարյան Կրծքային վիրաբույժ Ավելին
Հենրիկ Բաղումյան Կրծքային վիրաբույժ Ավելին
Մամիկոն Մկրտչյան Կրծքային վիրաբույժ Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր