fb linkedin insta youtube

Ախտորոշիչ բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանումքն ունի այնպիսի կարևոր առանձնահատկություն, որի շնորհիվ մատուցում է բարձրակարգ, արագ, ապահով և արդյունավետ ծառայություններ:

Բաժանմունքն աչքի է ընկնում առանձնացված հոսքերով՝ ամբուլատոր, ստացիոնար և անհետաձգելի դեպքերի (Emergency):

Հարմարեցված է այնպես, որ ամբուլատոր և ստացիոնար պացիենտները սպասարկվեն, ըստ բաժանումների՝ խուսափելով մի շարք ռիսկերից:

Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանին՝ անհրաժեշտ  գործիքակազմով ու տարածությամբ մոտ տեղակայված հատվածը սպասարկում է բացառապես անհետաձգելի դեպքերը, ինչը ժամանակի մեծ խնայողություն է՝ արագ արձագանքման ու սպասարկման տեսակետից:

Ախտորոշիչ բաժանմունքը բաղկացած է հետևյալ հիմնական ստորաբաժանումներից.

  • մագինսառեզոնանսային շերտագրման ծառայություն
  • համակարգչային շերտագրման ծառայություն
  • ուլտրաձայնային հետազոտությունների ծառայություն
  • ռենտգեն ծառայություն
  • էնդոսկոպիկ միջամտությունների ծառայություն

Ախտորոշիչ բաժանմունքի առավելություններից են.

  • PACS համակարգի առկայություն
  • ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքեր
  • փորձառու և պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ
  • սպասարկման բարձր մակարդակ
  • անհատական մոտեցում

Բոլոր ծառայություններում հետազոտությունները կատարվում են 24/7 ռեժիմով, վճարովի,  պետպատվերի, սոցփաթեթի և առողջության  ապահովագրության հիմունքներով: 

Մեր մասնագետները

Օֆելյա Ալիխանյան Ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Ավելին
Մարիաննա Հարությունյան ՀՇ ծառայության ղեկավար Ավելին
Անուշ Մարալյան ՄՌՇ ծառայության ղեկավար Ավելին
Ռուբեն Խաչատրյան Ռենտգեն ծառայության ղեկավար Ավելին
Արտյոմ Դանիելյան Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր