Բաժանմունքն ամբողջությամբ հիմնանորոգված է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հագեցած՝ վերջին սերնդի սարքավորումներով։
Տեղադրված են բարձրորակ ու հարմարավետ բազկաթոռներ, որոնք նստելիս անմիջապես ֆիքսում են պացիենտի մարմնի զանգվածը:
Սա հնարավորություն է տալիս առանց նախապես կշռվելու նստել ու ստանալ միջամտությունը:
Հարմար է հատկապես այն պացիենտներին, որոնք ունեն տեղաշարժվելու խնդիր կամ անդամահատված ստորին վերջույթ:
Միջամտության ողջ ընթացքում քաշն արձանագրվում է, բացառելով օրգանիզմից անհրաժեշտից ավելի հեղուկի դուրս բերումը:
Պացիենտն իր հայեցողությամբ կարող է փոխել դիրքը՝ պառկած, կիսանստած կամ նստած:
Կահավորված է նաև ջրի ֆիլտրացման համակարգը:
Միջամտությունները կազմակերպվում են բացառապես բարձրորակ բժշկական նշանակության ապրանքներով, դեղորայքով և միանվագ քարթրիջներով ու ֆիլտրերով։
Բաժանմունքում իրականացվում է նաև պլազմաֆերեզ։
Երիկամ-փոխարինող թերապիայի կարող են հանգեցնել հետևյալ հիվանդությունները․
Բուն երիկամային հիվանդություններ․
- քրոնիկական պիելոնեֆրիտ
- քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ, ֆոկալ գլոմերուլոսկլեռոզ և իդիոպաթիկ գլոմերուլոնեֆրիտ
- թաղանթապրոլիֆերատիվ գլոմերուլոնեֆրիտ
- միզաքարային հիվանդություն
- օբստրուկտիվ ուրոպաթիա
- քրոնիկական տուբուլոինտերստիցիալ նեֆրիտ
- երիկամների պոլիկիստոզ հիվանդություն
- քրոնիկական տուբուլոինտերստիցիալ նեֆրոպաթիաներ
- ժառանգական նեֆրոպաթիա
Հիվանդություններ, որոնք բերում են երիկամի ախտահարման․
- շաքարային դիաբետ
- պարբերական հիվանդություն
- ամիլոիդոզ
- գուդպասչերի համախտանիշ
- զարկերակային հիպերտենզիա
- աուտոիմուն և համակարգային հիվանդություններ
- համակարգային կարմիր գայլախտ
- գրանուլեմատոզ պոլիանգիիտով
- ռևմատոիդ արթրիտ
- Բեխտերևի հիվանդություն
- միկրոսկոպիկ պոլիանգիտ
- գրանուլեմատոզ
- հետինֆեկցիոն գլոմերուլոնեֆրիտ
- կարդիոռենալ համախտանիշ