fb linkedin insta youtube

Լաբորատոր բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատոր բաժանմունքը աշխատում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով:

Լաբորատորիան հագեցած է համաշխարհային առաջատար սարքավորումներով, ներդրված է «LIS»-համակարգը, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել աշխատանքային ողջ գործընթացը` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպումները,  ապահովում է ճշգրտություն և հուսալիություն:

Լաբորատորիայում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Կենսաքիմիական
  • Իմունաբանական
  • Հեմատոլոգիական
  • Հեմոստազ
  • Մանրէաբանական
  • Շճաբանական

Կենսաքիմիական լաբորատորիա.

Ամբողջական արյան, շիճուկի, պլազմայի, մեզի, ողնուղեղային հեղուկի, պլևրալ և այլ կենսական հեղուկների կենսաքիմիական հետազոտությունները իրականացվում են «Cobas Integra 400 plus» վերլուծիչով:

Արյան թթվահիմնային հավասարակշռությունը իրականացվում  է «Cobas b221» վերլուծիչով, որը նախատեսված է ամբողջական արյան, շիճուկի, պլազմայի, ացետատ և բիկարբոնատ պարունակող դիալիզի լուծույթների և պլևրալ հեղուկի մեջ գազեր, CO-օքսիմետրիա, էլեկտրոլիտներ, մետաբոլիտներ ստուգելու համար:

Միայն էլեկտրոլիտների համար նախատեսված է «Roche 9180 Electrolyte analyzer» վերլուծիչը:  Արյան մակարդելիության հետազոտություննեն իրականացվում են «STAGO» ընկերության ամբողջական ավտոմատացված «STA Compact Max3» վերլուծիչով, կիրառվում է մածուցիկության վրա հիմնված VBDS (Viscosyti-Based (mechanical) Detection System) մեթոդը։

Այս մեթոդով ստացված արդյունքները կայուն են հետևյալ փոփոխությունների նկատմամբ․

  • Գունավոր պլազմա
  • Հեմոլիզված պլազմա
  • Լիպեմիկ պլազմա
  • Իկտերիկ պլազմա
  • Պղտոր ռեագենտ

Իմունաբանական Լաբորատորիա.

Հետազոտություններն իրականացվում են «Cobas e411» և «Maglumi800» վերլուծիչներով: Որպես կենսանյութ կարող է հանդիսանալ արյունը, մեզը, թուքը: Այս վերլուծիչներով հնարավորություն ունենք ստուգելու տրոպոնինը, մի շարք հորմոններ, վիրուսների նկատմամբ հակամարմիններ և հակածիններ, օնկոմարկերներ, հղիության սքրինինգային թեստեր  և այլն:

Շճաբանական լաբորատորիա.

Ortho ընկերությունը ներկայացնում է ID-քարտեր, որոնցում կիրառվում է գելային տեխնոլոգիա։ Իրականացվում է հետազոտությունների լայն սպեկտր․

  • արյան խմբեր
  • ռեզուս գործոն
  • ABO համատեղելիություն
  • ֆենոտիպ և այլն։

Ընդհանուր կլինիկական լաբորատորիա.

Կատարվում է արյան ընդհանուր կլինիկական հետազոտություն «Sysmex XN-350» վերլուծիչով, որը տրամադրում է 26 պարամետր:

Մեզի ընդհանուր հետազոտությունն իրականացվում է «DIRUI H-100» վերլուծիչով, որը տրամադրում է 10 ցուցանիշ:

Լաբորատորիայում իրականացվում են նաև ողնուղեղային հեղուկի, միզասեռական քսուկի, մեզի, կղանքի մանրադիտակային հետազոտություններ:

Մանրէաբանական լաբորատորիա.

Հետազոտություններն իրականացվում են «Bact/Alert 3D» և «Vitec 2 Compact» ավտոմատ վերլուծիչներով: Կատարվում է բոլոր կենսաբանական հեղուկների մանրէաբանական հետազոտություն և դեղորայքային զգայնության որոշում:

Մեր մասնագետները

Աշխեն Հայրապետյան Լաբորատոր բաժանմունքի վարիչ Ավելին
Մանուշ Սիմոնյան Լաբորատոր մասնագետ Ավելին
Աստղիկ Հարությունյան Լաբորատոր մասնագետ Ավելին
Հասմիկ Արզումանյան Լաբորատոր մասնագետ Ավելին
Իննեսա Մինասյան Լաբորատոր մասնագետ Ավելին
Անի Կարոյան Լաբորատոր մասնագետ Ավելին
Հասմիկ Հարությունյան Մանրէաբան Ավելին
Նունե Ջամալյան Մանրէաբան Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունն անձնական տեղեկատվության մշակման հարցում

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար
Գլխավոր