fb linkedin insta youtube

Ընդհանուր մանկաբուժության բաժանմունք

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր մանկաբուժության բաժանմունքը տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 4-րդ հարկում (C4)։

Բաժանմունքի կազմում գործում են նաև մանկական նյարդաբանության, նեյրոֆիզիոլոգիական, ֆունկցիոնալ, ուլտրաձայնային ախտորոշման և վերականգնողական ծառայությունները։

Բաժանմունքում աշխատում են հմուտ և արհեստավարժ մանկաբույժներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են ինչպես մեր և տարածաշրջանի երկրների, այնպես էլ եվրոպական զարգացած կլինիկաներում։ 

Ընդհանուր մանկաբուժության բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ ախտորոշիչ գործիքային հետազոտություններով.

  • Էլեկտրասրտագրություն՝ ԷՍԳ
  • Էխոսրտագրություն՝ ԷխոՍԳ
  • Ուլտրաձայնային հետազոտություն՝ ՈւՁՀ (սոնոգրաֆիա)՝ վահանագեղձի, թոքերի, ուրցագեղձի, որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի, ավշահանգույցների, փափուկ հյուսվածքների, ամորձիների։

Ընդհանուր մանկաբուժության բաժանմունքում կարելի է դիմել տարբեր խնդիրներրի դեպքում․

  • Տենդ՝ առանց տեղակայման (տենդային վիճակներ՝ մինչ տարբերակիչ ախտորոշումը)
  • Սուր շնչական վարակներ՝ արտահայտված ինտոտոքսիկացիոն համախտանիշով, տևական տենդով, փսխումային և ինտեստինալ համախտանիշով
  • Սուր շնչական վարակներ՝ նեյրոտոքսիկոզով
  • Սուր շնչական վարակներ՝ ֆեբրիլ ցնցումներով
  • Սուր շնչական վարակներ՝ օտիտ, լիմֆադենիտով
  • Սուր օբստրուկտիվ բրոնխիտ, սուր լարինգոտրախեիտ՝ շնչական անբավարարությամբ
  • Սուր թոքաբորբ
  • Բրոնխիալ ասթմա
  • Սուր տոնզիլիտ՝ արտահայտված ինտոտոքսիկացիոն համախտանիշով, տևական տենդով, փսխումային և ինտեստինալ համախտանիշով, որովայնի ցավով
  • Սուր տոզիլիտ՝ լիմֆադենիտով
  • Քրոնիկ տոնզիլիտ, ադենոիդիտ՝ սրացումով
  • Սուր գաստրիտ, փսխումային համախտանիշով
  • Կրկնվող գաստրիտ, գաստրոդուոդենիտ
  • Սուր գաստրոէնտերիտ, էնտերոկոլիտ
  • Լյարդի և լեղուղիների հիվանդություններ
  • Պանկրեատիտի սրացում, սուր պանկրեատիտ
  • Չճշտված ծագման ցավ որովայնում
  • Չճշտված ծագման կրկնվող տենդ, միզուղիների բորբոքում, պիելոնեֆրիտ
  • Սուր գլոմերուլոնեֆրիտ
  • Սուր ալերգիկ եղնջացան, ալերգիկ դերմատիտներ
  • Հեմոռագիկ վասկուլիտ
  • Վիտամին Բ12 պակասորդային սակավարյունություն
  • Երկաթ-պակասորդային սակավարյունություն
  • Ռեակտիվ արթրիտ
  • Արթրալգիա

Մանկական նյարդաբանության ծառայությունում կատարվում են հետևյալ գործիքային հետազոտությունները.

  • Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա՝ ԷԷԳ
  • ԷԷԳ - վիդեոմոնիտորինգ մինչև 16 ժամ (ցերեկային, գիշերային)
  • ԷԷԳ - վիդեոմոնիտորինգ մինչև 24 ժամ (ցերեկային, գիշերային)
  • Նեյրոսոնոգրաֆիա

Մանկական նյարդաբանության ծառայությունում ախտորոշվում և բուժվում են հետևյալ խնդիրները․

  • Էպիլեպսիա, ցնցումային համախտանիշ
  • Ֆեբրիլ ցնցումներ
  • Գլխացավեր՝ միգրեն, լարվածության,կլաստեր գլխ.
  • Ծայրամասային նեյրոպաթիաներ
  • Տրիգեմինալ նևրալգիա
  • էնցեֆալիտ
  • Մենինգիտ
  • Հիպերտոնիկ ցերեբրալ կրիզ
  • Նյարդամկանային հիվանդություններ
  • Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ-օրգանական ախտահարումներ
  • Կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ` ցրված սկլերոզ

Մեր մասնագետները

Անուշ Հակոբյան Մանկաբուժական բաժանմունքի վարիչ Ավելին
Մերի Խոջոյան Մանկաբույժ Ավելին
Մարո Ավետիսյան Մանկաբույժ Ավելին
Գայանե Դանիելյան Մանկաբույժ Ավելին
Լիլիթ Սուլյան Մանկաբույժ Ավելին
Լուսինե Հովհաննիսյան Մանկաբույժ Ավելին
Լուսնթագ Առաքելյան Մանկական սրտաբան Ավելին
Անաիդա Միրզոյան Մանկական սոնոգրաֆիստ Ավելին
Նունե Սուքիասյան Մանկական նյարդաբան Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր