«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական ծառայությունն իրականացվում է համանուն՝ առանձին մասնաշենքում։
Գործում է գերժամանակակից կահավորմամբ հյուսվածքաբանական լաբորատորիա, որն առանցքային նշանակություն ունի հատկապես վիրաբուժական պրոֆիլի մասնագիտությունների համար։
Մատուցվում են հետևյալ ծառայությունները.
- Ախտաբանահյուսվածաբանական հետազոտություն
- Էնդոսկոպիկ բիոպտատի հյուսվածաբանական հետազոտություն
- Ներվիրահատական հյուսվածքաբանական շտապ հետազոտություն (Frozen Section)
- Դիակի՝ սառնարանում պահպանում
- Դիահերձում
- Դիակի մշակում
- Դիակի կոսմետիկ հարդարում և հանդերձավորում