«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական ծառայությունը գտնվում է ընդհանուր թերապիայի բաժանմունքում և տեղակայված է թերապևտիկ մասնաշենքի 6-րդ հարկում (C6)։
Ծառայության կազմում աշխատում են բանիմաց և արհեստավարժ ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ։
Ծառայությունը համարվում է ուսումնական բազա։
Ռևմատոլոգիական ծառայությունը իրականացնում է ոսկրամկանային համակարգի, համակարգային աուտոբորբոքային և աուտոիմուն հիվանդությունների ախտորոշում և բուժում.
- ռևմատոիդ արթրիտ
- օստեոարթրիտ
- հոդատապ (պոդագրա)
- անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)
- պսորիատիկ արթրիտ
- ռեակտիվ արթրիտ
- օստեոպորոզ
- պարբերական հիվանդություն
- համակարգային կարմիր գայլախտ
- համակարգային սկլերոդերմիա
- դերմատոմիոզիտ/պոլիմիոզիտ
- հեմոռագիկ վասկուլիտ
- հանգուցավոր պոլիարտերիիտ
- Բեհչետի հիվանդություն