Բաժանմունքն ունի երկու կարևոր առանձնահատկություն՝ հարմարեցված է շտապօգնության ավտոմեքենաների կայանման համար, իսկ այդ ճանապարհից մինչև բաժանմունք՝ մեկ-երկու քայլ է:
Հաջորդ կարևոր գործոնն այն է, որ բաժանմունքի կազմում կա առանձնացված ախտորոչիչ հատված (ռենտգեն, ՀՇ, ՈՒՁՀ):
Սա կարևոր նշանակություն ունի հատկապես անհետաձգելի պացիենտներին սպասարկելու գործում:
Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան դիմում են ամենատարբեր գանգատներով, վիճակներով և ախտորոշումներով պացիենտները, ընդ որում՝ ինչպե՛ս ինքնուրույն, այնպես էլ հարազատների և/կամ շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով։
Այստեղ կատարվում է պացիենտների առաջնակի վիճակի արժեվորում, նախնական ախտորոշման հստակեցում՝ անհրաժեշտ լաբորատոր-գործիքային, նեղ մասնագիտական հետազոտությունների կազմակերպման ճանապարհով, որի հիման վրա նաև կատարվում է պացիենտների տրիաժ ու հետագա հետազոտման, բուժման պլանի կազմում և ուղղորդում համապատասխան ուղղությամբ։
Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան դիմում են հետևյալ խնդիրներով.
Սրտաբանական․
- սուր կորոնար համախտանիշ
- STEMI
- nonSTEMI
- քրոնիկ սրտային անբավարարություն
- զարկերակային հիպերտենզիա
- առիթմիաններ
Վնասվածքաբանական․
- մոնոտրավմաներ
- պոլիտրավմաներ
- բաց վնասվածքներ
- դանակահարություններ
- հրազենային վիրավորումներ
Նյարդաբանական․
- գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ
- կաթված՝ STROKE
- իշեմիկ ինսուլտ
- հեմոռագիկ ինսուլտ
- էպիլեպսիա
Թերապևտիկ․
- սուր շնչական անբավարարություն
- թոքաբորբ
- սուր ռեսպիրատոր վարակ
- քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ
- շաքարային դիաբետ
- համակարդային հիվանդություններ
- հիպերթերմիա
Վերակենդանացում․
- շոկ
- գիտակցության մթագնումներ
- թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա
- ինտոքսիկացիա
- ցնցումային ստատուս, գիտակցության մթագնումով
- սրտի կանգ
Նեֆրոլոգիական․
- սուր երիկամային անբավարարություն
- քրոնիկ երիկամային անբավարարություն
- հեմոդիալիզ
Վիրաբուժական․
- սուր որովայն
- աղիքային խիթ
- ստամոքս աղիքային արյունահոսություն
Ուրոլոգիական․
- Երիկամային խիթ
- Պիելոնեֆրիտ
- Սուր միզակապություն
- Ամորձու ոլորում
Քիթ-կոկորդ-ականջաբանական․
- քթային արյունահոսություն
- ականջի բորբոքում
- օտար մարմին
Կրծքային վիրաբուժական․
- պնևմոթորաքս
- հիդրոթորաքս
- ենթամաշկային էմֆիզեմա
- սրտի վնասում
Անոթային վիրաբուժական․
- աորտայի սուր պաթոլոգիաներ
- զարկերակային և երակային թրոմբոզներ
Նյարդավիրաբուժական․
- գանգ-ուղեղային վնասվածքներ
- միջողային ճողվածքներ
Մանկաբուժական պաթոլոգիաներ
Օնկոլոգիական հիվանդություններ