«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը տեղակայված է վիրաբուժական մասնաշենքի 6-րդ հարկում (A6)։
Ուրոլոգիայի բաժանմունքում համախմբվել են փորձառու և բանիմաց բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժանձնակազմ։
Ներդրված են էնդոսկոպիկ և բաց վիրահատություններ կատարելու անհրաժեշտ բոլոր նորագույն սարքավորումները:
Մեր մասնագետներն իրականացնում են հետևյալ ծառայությունները.
- սեռավարակների բուժում
- միզային ուղիների և շագանակագեղձի բորբոքային հիվանդությունների (պրոստատիտների) բուժում
- գոյացությունների հեռացում
- սեռական թուլության բուժում
- թլիպի սանձիկի պլաստիկա
- տղամարդով պայմանավորված չբերությունների բուժում
- օնկոուրոլոգիա՝ բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում, այդ թվում էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ եղանակով
- միզաքարային հիվանդության բուժում այդ թվում հեռահար քարափշրում գերմանական «Karl Storz» նորագույն սարքավորումով
- պլաստիկ և ընդհանուր ուրոլոգիա
- էնդոսկոպիկ վիրահատություն միզապարկի բարորակ և չարորակ ուռուցքների դեպքում (տրանսուրետալ ռեզեկցիա՝ ՏՈՒՌ) նորագույն գերմանական Richard Wolf սարքավորումով
- էնդոսկոպիկ վիրահատություն՝ ՏՈՒՌ, շագանակագեղձի բարորակ գերաճի (ադենոմայի) դեպքում
- ադենոմայի հեռացում բաց եղանակով
- արմատական ցիստէկտոմիա (միզապարկի հեռացում ուռուցքների դեպքում) աղիքային ռեզերվուարի ձևավորմամբ
- արմատական պրոստատեկտոմիա շագանակագեղձի քաղցկեղի դեպքում
- երիկամների ուռուցքների ամբողջական և մասնակի հեռացում, այդ թվում երիկամի պահպանմամբ
- մակերիկամի վիրահատություններ մակերիկամի բարորակ և չարորակ հիվանդությունների դեպքում
- ամորձիների հեռացում ավշային հանգույցների հեռացմամբ ուռուցքների դեպքում (ռետրոպերիտոնիալ լիմֆադենէկտոմիա)
- միզուղիների էնդոսկոպիկ վիրահատություններ
- անմիզապահության բուժման վիրահատություններ
- կանանց անմիզապահության Ժամանակակից սլինգային վիրահատություններ, TVT-ի և TOT-ժապավենների իմպլանտացիա
- պլաստիկ վիրահատություններ երիկամի և միզածորանի արատների դեպքում
- միզուկի պլաստիկա թշային լորձաթաղանթով միզուկի նեղացման դեպքում
- վիրահատություն վարիկոցելի դեպքում՝միկրովիրաբուժական և սկլերոզացնող նյութի կիրառմամբ
- վիրահատություններ ամորձու ջրգողության և աճուկային կիստայի դեպքում
- ամորձու բիոպսիա
- ամորձիների իջեցում կրիպտօրխիզմի դեպքում
- միզուկի պոլիպի հեռացում
- առնանդամի պլաստիկ վիրահատություններ՝ կորացում, դեֆորմացիաներ,
- ցիրկումզիցիա (ծայրային թլիփի հեռացում)
- միզաքարային հիվանդության դեղորայքային բուժում
- երիկամի և միզածորանների հեռահար քարափշրում
- միզապարկի քարերի բաց և էնդոսկոպիկ հեռացում