fb linkedin insta youtube

Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայություն

Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ընդունարան
Ինտենսիվ խնամքի բաժանմունք
Հեմոդիալիզի բաժանմունք
Անեսթեզիոլոգիական բաժանմունք
Քիմիաթերապիայի ծառայություն
Վերականգնողական ծառայություն
Ախտաբանաանատոմիական բաժանմունք
Արյան բանկի և տրանսֆուզիոլոգիայի ծառայություն
Համաճարակաբանական ծառայություն
Պացիենտների սպասարկման և էլեկտրոնային համակարգերի բաժին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը տեղակայված է վիրաբուժական մասնաշենքի երրորդ հարկում (A3)։

Ծառայությունում աշխատանքային գործունեություն են ծավալում երիտասարդ, սակայն փորձառու բժիշկներ, ովքեր մշտապես կատարելագործվում  են արտերկրում։  Ծառայության միջին ու կրտսեր բուժանձնակազմը տիրապետում է նյարդավիրաբուժական հիվանդների վարման առանձնահատկություններին։

Ծառայությունն իր ցուցաբերած գործունեության որոշ տեսակներով միակն է  Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես անոթային պաթոլոգիայի իմաստով։ Ծառայությունը մասնագիտացված է հետևյալ պաթոլոգիաների ախտորոշմամբ և բուժմամբ՝

  • Գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ
  • Գլխուղեղի զարկերակային անևրիզմաներ
  • Գլխուղեղի և ողնուղեղի արտերիովենոզ մալֆորմացիաներ և ֆիստուլաներ
  • Գլխուղեղի իշեմիկ կաթված
  • Գանգի, գլխուղեղի, ողնաշարի, ողնուղեղի մակերեսային և խորանիստ ծավալային գոյացություններ
  • Հիդրոցեֆալիա և ներգանգային հիպերտենզիա
  • Ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ
  • Գլխուղեղի և ողնուղեղի բորբոքային հիվանդություններ
  • Վնասվածքների, անոթային հիվանդությունների մնացորդային երևույթներ
  • Անոթա-նյարդային կոնֆլիկտ

Կատարվում են հետևյալ վիրահատությունները և միջամտությունները՝

  • Գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքների վիրահատական բուժում
  • Ենթասուր/խրոնիկական սուբդուրալ հեմատոմաների վիրահատական բուժում
  • Ախտորոշիչ ցերեբրալ և սպինալ անգիոգրաֆիա, անևրիզմաների էնդովասկուլյար օբլիտերացիա (միկրոպարույրներով, ստենտ-ասիստենցիայով, հոսք-ուղղորդիչ ստենտով) կամ կլիպավորում
  • Գլխուղեղի և ողնուղեղի արտերիովենոզ մալֆորմացիաների և ֆիստուլաների էնդովասկուլյար էմբոլիզացիա կամ միկրովիրաբուժական բուժում
  • Թրոմբէկտոմիա, արտագանգային և ներգանգային անոթների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • Գանգի, գլխուղեղի, ողնաշարի, ողնուղեղի մակերեսային և խորանիստ ծավալային գոյացությունների միկրովիրաբուժական հեռացում կամ բիոպսիա (անհրաժեշտության դեպքում նեյրոնավիգացիայի կիրառմամբ)
  • Արտաքին փորոքային, գոտկային դրենավորում, վենտրիկուլոպերիտոնեալ, լյումբոպերիտոնեալ շունտավորում
  • Ներգանգային ճնշման մոնիտորինգ
  • Ողնաշարի պարանոցային, գոտկային հատվածների միջողնային աճառի ճողվածքների միկրոսկոպիկ հեռացում՝ համապատասխան կոնստրուկցիաների կիրառմամբ
  • Ողնաշարի առաջային կամ հետին ֆիքսացիա, կիֆոպլաստիկա, վերտեբրոպլաստիկա, լամինոպլաստիկա, լամինէկտոմիա
  • Էպիդուրալ, սուբդուրալ, ներուղեղային թարախային պրոցեսների վիրահատական բուժում
  • Կրանիոպլաստիկա
  • Միկրովասկուլյար դեկոմպրեսիա

Մեր մասնագետները

Սևակ Բադալյան Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Ավելին
Վահագ Ալեքսանյան Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Ավելին
Հայկ Հարությունյան Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Ավելին
Նարեկ Ստեփանյան Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Ավելին
Լեռնիկ Գրիգորյան Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Ավելին
Կարեն Ներսիսյան Անոթային և էնդովասկուլյար նյարդավիրաբույժ Ավելին
gallery
subscribeIconԲաժանորդագրվեք մեր նորություններին

Օգտվելով այս կայքի ծառայություններից` Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը անձնական տեղեկատվության մշակման հարցում։

close

Շնորհակալություն

Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։
Գլխավոր