Մեր մասին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ներկայիս պոլիկլինիկան հիմնադրվել է 2004 թվականին՝ Երևանի նախկին «N14» մեծահասակների պոլիկլինիկայի և «N5» մանկական պոլիկլինիկաների միավորման արդյունքում։
Այն համարվում է խոշոր պոլիկլինիկա, քանի որ սպասարկում է 100․000 և ավելի բնակչի, որից մանկական ազգաբնակչությունը կազմում է շուրջ 22,000։
Պոլիկլինիկայում իրենց գործունեությունն են ծավալում առողջության առաջնային պահպանման ընդհանուր պրակտիկայի և նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժիշկներ, միջին ու կրտսեր բուժանձնակազմ։
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, առողջապահության նախարարության և այլ գերատեսչական մարմինների կողմից կանոնակարգվող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական նորմատիվ ակտերի հիման վրա։
Պոլիկլինիկայի հիմնական ստորաբաժանումներն են՝
- Մեծահասակների բաժանմունք
- Մանկական բաժանմունք
- Սպորտային և վերականգնողական բժշկության բաժանմունք
- Մանկական հոգեբուժական դիսպանսեր
Պոլիկլինիկայում իրականացվում են հետևյալ ծառայությունները՝
- Առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատուցող բժշկի խորհրդատվություն․
- Նեղ մասնագիտական խորհրդատվություն․
- Վիրաբուժական
- Ակնաբուժական
- Սրտաբանական
- Նյարդաբանական
- Քիթ-կոկորդ-ականջաբանական
- Ուռուցքաբանական
- Ներզատաբանական
- Մաշկավեներաբանական
- Ֆթիզիատիկ
- Վարակաբանական
- Մանկաբարձ-գինեկոլոգական
- Ուրոլոգիական
- Ռևմատոլոգիական
- Լոգոպեդիկ
- Մանկական հոգեբույժական
- Սպորտային բժշկական
- Ֆիզիոթերապևտիկ
- Մերսման
3․ Lաբորատոր-գործիքային հետազոտություններ.
- Էլեկտրասրտագրություն
- Ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա)
- Ռենտգեն հետազոտություն
- Ավտոռեֆրակտոմետրիա
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան (այսուհետ՝ Պոլիկլինիկան) համարվում է բժշկական կենտրոնի կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքներից մեկը։
Պոլիկլինիկայի անմիջական կառավարումն իրականացնում է Պոլիկլինիկայի տնօրենը։
Պոլիկլինիկայի ներքին գործընթացները կանոնարկվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, տնօրենի կողմից հրամաններով ամրագրված հայեցակարգերի, կանոնակարգերի, ընթացակարգերի, կարգերի, ստանդարտների, նորմատիվների, չափորոշիչների, ուղեցույցների, ալգորիթմների և այլ փաստաթղթերի միջոցով։
Պոլիկլինիկայում ներքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է հաստատված ձևաթղթերի և ձևաչափերի օգնությամբ։
Պոլիկլինիկան ունի առաքելություն, տեսլական, արժեքներ, ռազմավարական նպատակներ, որոնք համահունչ են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կառավարման քաղաքականությանը և բխում են դրա հիմնական ուղղություններից ու ռազմավարական նպատակներից։
Պոլիկլինիկայում նույնպես առկա են տարբեր ուսումնական կազմակերպությունների ամբիոններ։
Վերջին 5 տարիներին հետևողականորեն ընթանում է գործընթացների թվայնացումը, մասնավորապես՝ հերթագրումներ, ուղեգրումներ, դեղերի դուրս գրում և այլն։
Ներկայումս մեկնարկել են Պոլիկլինիկական մասնաշենքի հիմնանորոգման և հարակից բակային տարածքների ամբողջական բարեկարգման աշխատանքները։
Պոլիկլինիայում միջինում օրական սպասարկվում է 800-1000 քաղաքացի։
Պոլիկլինիկայում են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների պիլոտային ծրագրերի մեծ մասը, որից հետո միայն ներդրվում ընդհանուր առողջապահական համակարգում։
Պոլիկլինիկան ընդգրկված է մի շարք ազգային սքրինինգային և համաճարակաբանական վերահսկողական ծրագրերի մեջ։
Մեր նպատակները
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, զարգացման ժամանակակից պահանջներին համահունչ, բժշկագիտության նվաճումների ու տնտեսագիտական մեխանիզմների ներդրման միջոցով բնակչությանը բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ազգաբնակչության առողջության և կյանքի որակի բարձրացումը:
Մեզ համար առաջնահերթություն է բժշկակական ծառայությունների ամբողջական ցիկլի որակյալ իրականացումը` կանխարգելում, ախտորոշում, բուժում և վերականգնում։
Պոլիկլինիկայի բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգում։
Բոլոր ստորաբաժանումների վերազինում։
Ներքին գործընթացների համապարփակ թվայնացում։
Գործող ծառայությունների արդիականացում և նոր ծառայությունների ներդրում։
Ողջ անձնակազմի շարունակական վերապատրաստում և նոր տաղանդների ներգրավում։
Միջազգային հարաբերությունների ամրապնդում և գիտական ներուժի բարձրացում։
Մեր տեսլականը
Առաջիկա հինգ տարիների ընթացքում դառնալ Հայաստանի Հանրապետության լավագույն պոլիկլինիկաներից մեկը:
Մեր առաքելությունը
Բարձրորակ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն:
Մեր խնդիրները
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի գործունեության հիմքում ընկած ռազմավարական նպատակները բխում են առաքելությունից և տեսլականից։
Այդ նպատակները համապատասխանում են բացառապես այն արժեքներին և սկզբունքներին, որոնք ընկած են նաև կազմակերպական մշակույթի հիմքում։
Մեր արժեքներն ու սկզբունքներն են թափանցիկություն և վստահելիությունը, արհեստավարժությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունն ու աշխատասիրություն, ինքնաքննադատությունն ու ծառայությունների հասանելիություն, շարունակական կրթությունն ու զարգացումը, գիտահեն աշխատանքն ու միջազգային ճանաչումը, կորպորատիվ մշակույթի ձևավորումն ու համակարգային մտածողությունը։
Ռազմավարական նպատակներին հասնելու համար, մենք մեր առաջ դրել ենք հետևյալ խնդիրները․
Պոլիկլինիկայի բոլոր ենթակառուցվածքների հիմնանորոգում։
Պացինետների և նրանց ընտանիքի անդամների շարունակական կրթում։
Բավարար աշխատանքային պայմանների ստեղծում, պահպանում և բարելավում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների և անձնակազմի մշտապես ուսուցանմամբ և որակի կառավարման գործընթացներում ներգրավմամբ։
ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերում, ախտորոշման և բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդների կիրառում։
Միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան կառավարման համակարգի ներդրում և բժշկական որակի վերահսկում։